թեև գունատ, բայց բավական հարթ լեզվով, և հայ հասարակայնությունը այն կարդում է հետաքրքրությամբ։
Հայերը «Մուրճին» են պարտական վրաց դրականութան հետ իրենց առաջին ծանոթության համար։ Մինչև այժմ ամսագիրը իր ընթերցողներին տվել է Ի․ Ճավճավաձեի «Կացի-Ադամիանի» վիպակի և Մոշխտբարիձեի «էլիսո» պատմվածքի թարգմանությունները։ Ամսագիրը խոստանում է ապագայում տալ նաև վրացական արձակի այլ, շատ թե քիչ նշանավոր ստեղծագործություններ։ Վրացերենից կատարվող թարգմանությունների կապակցությամբ «Մուրճը» իր վերջին առաջնորդող հոդվածում գրում է. «Մենք կամեցել ենք դորանով հայ և վրացի ազդերի իրար մերձենալու գործին նպաստել, ընտրելով իրար հետ ավելի մոտ ծանոթացնելու ճանապարհը։ Բան թե իրար վերա բամբասել, և իրարից անտեղյակ միմյանց ծաղրել,— ավելի լավ է իրար ճանաչել, և մենք հույս ունենք, որ իրար հետ գրականության միջոցով ծանոթանալուց կհառաջանա գրականական փոխադարձ հաղորդակցություն և ավելի լուրջ քննադատություն, որ հեռու կլինի նախապաշարումից հառաջացած բամբասանքներից»։
Մենք դիտմամբ այսքան երկար կանգ առանք «Մուրճի», այսպես կոչված, ղուտ դրական բաժնի վրա, քանի որ այն ամենից կարևորն ու էականն է ամեն մի ամրագրի մեջ։ Անցնելով «Մուրճի» մյուս բաժիններին, կարեքի է ասել, որ նրանցից մի քանիսը, ինչպես օրինակ, առաջնորդող հոդվածների, ժամանակակից տեսության, քննադատության ու գրախոսության և գիտության բաժինները մինչև այժմ շատ ավելի լավ են ընթացել, քան գրական բաժինը։ Հիշյալ բաժիններից առաջինը կազմվում է իր՝ խմբագրի կողմից և ընդգրկում հոդվածներ հասարակական տարբեր հարցերի մասին։ Պետք է պատշաճը հատուցել «Մուրճին», որ նա այդ հարցերի վերաբերյալ միշտ էլ ցուցաբերել է հայկական մամուլի համար հազվագյուտ անաչառություն նույնիսկ ամենաուժեղ վիճաբանությունների տաք պահերին, երբ շատ օրգաններ հաճախ չեն կարողանում բարձրանալ հակառակորդի նկատմամբ ունեցած անհատական համակրանքի մակարդակից։ Բացի այդ, «Մուրճը» միշտ էլ աչքի է ընկնում այս կամ այն հարցը