Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/138

Այս էջը սրբագրված է

րամասն ու բազմակողմանի ուսումնասիրելու իր ձգտմամբ։

Ժամանակակից տեսությունը բացառապես վարում է պ.Լուսինին և վարում է այն շատ լավ։ Պակաս բարեխղճությամբ չի ղեկավարվում նաև քննադատության և գրախոսության բաժինը։ Այս բաժնին թղթակցում են գրող Աղարյանցը, պ.պ․ Մալխասյանցը, Մագաթյանցը և ուրիշներ։ Վերջինս անցած տարվա ընթացքում հասարակայնության ուշագրությունը իր վրա հրավիրեց այն քննադատական էտյուդների շնորհիվ, որ նա գրում էր ընդհանրապես հայ գրականության և մասնավորապես հայտնի բանաստեղծ Պատկանյանի, ինչպես և բանաստեղծ մանկավարժ Շահ֊Ազիզի մասին։ Ամսագրի գիտական մասում տպագրվում էին հանգուցյալ հայագետ Շրումֆի հոդվածները պատմության և բանասիրության վերաբերյալ։ Այդ բաժնին են թղթակցում նաև Գ․Վարդանյանը, տնտեսագիտական հարցերին նվիրված իր հոդվածներով, բժիշկներ Ն.Ումիկյանը և Վ.Արծրունին բժշկական հողվածներով և այլն։ Գիտական քրոնիկի բաժինը վարում է պ. Մ. Տեր֊Անդրեասյանը։Քաղաքական տեսության բաժինը՝ պ.1-ն։


Բացի հիշյալ բաժիններից հանդեսն ունի «Երաժշտական քրոնիկ», որ շատ աղքատիկ է, ինչպես և թղթակցություններ Ռուսաստանից ու «Արտասահմանյան քրոնիկ» բաժինները:


Հիշենք նաև պ.Ֆելիքսին, որն ամսագրում տպագրել է մի շարք հետաքրքիր, ինքնուրույն հոդվածներ «Նատուրալիզմը և Զոլան» ընդհանուր վերնագրով։ Ամսագիրը խոստանում է ապագայում ստեղծել մի հատուկ բաժին, ամբողջությամբ նվիրված տաճկահայերին։


Այդպիսին է «Մուրճ» երիտասարդ ամսագրի ներքին կառուցվածքը։ Անկասկած վերցրած լինելով առաջադիմական և ազնիվ ուղղություն, իր գոյության համեմատար կարճ ժամահակամիջոցում «Մուրճը», ըստ երևույթին, արդեն կարողացել է գրավել հասարակության համակրանքը։ Կցանկանայինք, սակայն, որ ամսագիրը կանգ չառնի իր զարգացման ճանապարհին, որ հնարավորին չափ հարստացնի իր բովանդակությունը։ Ի դեպ, այդ կախված է նաև նյութական միջոցներից և տա աստված, որ հայ հասարակությունը կարողանա աջակցել ու պահել իր միակ գրական հանդեսը։ 138