որ կամենում է հաջողություն ունենալ, կարդացվել, պետք է հպատակվի այդ պահանջներին։
Նույնիսկ Ջոլայի նման մի գրող, որ, արդարև, որքան ևս հալածվի, մի զորեղ գեղարվեստական տաղանդ է, ուրիշ ոչինչ է՝ եթե ոչ յուր հասարակական ճաշակի ծնունդը։ Թող նա որքան կամենում է պնդե, թե ստեղծեց գրականության համար մի նոր դպրոց, բայց ինքը հասարակության պահանջների ստեղծագործությունն է։ Թող նա անհասկանալի մոլորությամբ կրկնե՝ նատուրալինզմ, գիտական մեթոդ, գիտական վերլուծություն, հասարակական կյանքի անդամազննություն բառերը, բայց նրա դպրոցը ուրիշ ոչինչ է՝ եթե ոչ շրջանի և ժամանակի ծնունդ։ Եթե նա իր նատուրալիստական մեթոդը վիպասանության մեջ գործ դներ ավելի ամոթխած ձևով, չշոշափեր և նույնիսկ վերլուծեր ղեխ հասարակության կրքերը, չէր ունենա կեսը այն հաջողության, որ այժմ ունի։
Փաստերը ակնհայտ են։ նույնիսկ այժմ, երբ ֆրանսիական հասարակության ընտիր մասի կողմից լսվում են բողոքի ձայներ գրականության բարոյական անկման դեմ և քննադատները աշխատում են այդ ձայներին արձագանք տալ, Զոլան և նրա դպրոցին պատկանողները, որ շարունակում են տեսականապես պնդել նատուրալիզմի կարևորությունը, գործնականապես ակամա սկսել են այդ ուղղությամբ գործադրել այդ նատուրալիզմը, այսինքն՝ հետևել հասարակության նորագույն բարոյական պահանջներին։ Ապացույց նույնիսկ Զոլայի վերջին Le Reve և La debacle վեպերը, որոնց մեջ այլևս այն ուժով չէ երևում այն պոռնոգրաֆիական ուղղությունը, որին հեղինակը նատուրալիզմ է անվանում, ինչ ուժով նա տիրա պետում է «Nana-ի, L’assotnoir-ի, La bete humainej»֊ի մեջ։
Այսպես, որ կողմ որ նայենք, նույն երևույթը կտեսնենք. ամեն տեղ գրականության վրա ներգործություն ունի հասա րակության ճաշակը և գեղեցիկ պահանջները, ինչպես և հասարակության վրա փոխադարձ ազդեցություն ունի գրականությունը։
Դա մի ընդհանուր օրենք է, ուր ոչ ոք չի կարող բացառություն կազմել։
Դառնանք այժմ այն հարցին, որ իսկապես դրդեց մեզ