այս համառոտ՝ գուցե մի փոքր էլ կցկտուր՝ տեսությանն անել։ Խնդիրը վերաբերում է հայ գրականությանը և հայ հասարակությանը, նույնպես և այն փոխադարձ ազդեցությանը, որ այդ երկու մարմինները ունեն միմյանց վրա։
Դնել հայ գրականությունը եվրոպական գրականությունների շարքը, անկասկած ծիծադելի կլիներ, ինչպես և անհեթեթ բան կլիներ, հայ ազդի դեռևս աղքատիկ կուլտուրան համեմատել առաջնակարգ ազգերի դարավոր կուլտուրայի հետ։ Սակայն, կան ընդհանուր պայմաններ, որոնք հավասար ուժ ունեն համանման երևույթների վերաբերմամբ, որ ազգի մեջ էլ կրկնվեին այդ երևույթները և քաղաքակրթության ինչ աստիճանի վրա ևս գտնվեին այդ ազգերը։
Այսպես, կան տարրական պահանջներ, որոնց ոչ մի գրականություն չի կարող արհամարհել, եթե նա նկրտումներ ունի գեղեցիկ գրականություն համարվելու։ Օրինակ, բանաստեղծությունը զանազան ազգերի մեջ կարող է ներշնչված լինել տարբեր տենդենցիայով և տարբեր գաղափարներով, նայելով ազգերի քաղաքական վիճակին և քաղաքակրթական աստիճանին։ Նույնպես և զանազան բանաստեղծներ կարող են ոգևորված լինել տարբեր զգացումներով, համաձայն իրանց անհատական ոգուն և առանձնահատկություններին։ Բայց գեղարվեստական գրողը նախքան մտքերի քարոզիչ և յուր հասարակության կամ ազգի բարոյական թարգման լինելու՝ պետք է ստեղծագործական ոգի և գեղեցիկ ճաշակ ունենա, Թող ինձ քո տենդենցիական ձգտումների գնահատությունը բայց եղիր նախ և առաջ ճշմարիտ զգացումների արտահայիտիչ, եղիր բնությանը հավատարիմ և մարդկային բնավորության հոգեբանական երևույթների ճշգրիտ թարգման։ Ներում ենք քեզ քո՝ մինչև անգամ մեզ համար անընդունելի՝ գաղափարները, բայց եթե այգ գաղափարները վեպի, պոեմայի, դրամայի մեջ արտահայտում ես բիրտ ձևով, ոչ գեղարվեստովրեն, քեզ կարող ենք համարել փիլիսոփա, քարոզիչ, հրապարակախոս, բայց ոչ գեղեցիկ գրականության ծառայող, ոչ քնարերգակ, ոչ վիպասան, ո′չ դրամատուրգ։
Ահա այս տեսակետից նայելով, դժվար է ասել, թե մենք հայերս ունենք գեղարվեստական գրականություն։ Հարկավ,