մեր խոսքը քանակության մասին չէ. այս կողմից մեր գրականությունր կարող է պարծենալ մի շարք անուններով և մեծ մեծ հատորներով։ Սայց մաղեցեք այդ հատորները, անցկացրեք նրանց գեղարվեստի նույնիսկ ամենատարրական պայմանների քուրայով, և դուք այն ժամանակ միայն կարող եք պարծենալ, եթե մի ահագին կտոր մոխիրի մեջ գտնեք զուտ մետաղի հատիկներ։
ճշմարիտ է, դժվար է շատ բան սպասել մի հասարակությունից, որի նորագույն մտավոր կյանքը հազիվ կես դար գոյություն ունի։ Բայց աններելի մոլորություն և ինքնախաբեություն է նույնպես հավատացնել, թե այդ հասարակությունը արդեն կարողացել է ստեղծել գրականություն, այս բառի անխառն նշանակությամբ։ Այնինչ, նկատելի է, որ վերջին ժամանակ մեզանում շատերն են զբաղված այդ ինքնախաբեությամբ և շատերի բերանից կլսեք «մեր գիպական դրականությունը» , «մեր բանաստեղծությունը», «մեր դրաման» և այչ այսպիսի փքուն բառեր։ Սրա հետ կլսեք և մի շարք անուններ, որոնց քանակությունը տգետին միայն կարող է խաբել։
Այս մոլորության, այս կույր ինքնախաբեության հիմնական պատճառն այն է, որ մեզանում տակավին չէ ստեղծվել գրականություն ասած բանի մասին ճիշտ գաղափար, որ չկա գեղեցիկի վերաբերմամբ փոքր֊ինչ նուրբ հասկացողություն՝ էսթետիկական ճաշակ։ Եվ չկա նա ո′չ միայն հասաբակության մեջ, այլև նույնիսկ մեր գրականական շրջանում։ Որքան անկիրթ է ընթերցողի ճաշակը, որքան կոպիտ են նրա բանաստեղծական պահանջները, նույնքան անտաշ է և գեղեցիկ դրականությանը ծառայողների ճաշակը։ Հակառակ ոեպքում եթե այսպես չլիներ, ինչպե՞ս կարելի էր արդարացնել այն գրականական մրուրների գոյությունը, որ գրեթե ամեն օր Երևան են գալիս բանաստեղծությունների, վեպերի, վեպիկների անունով և որոնց մեջ բացակա է, չենք ասում ստեղծագործությունը твочество, այլև քիչ թե շատ կիրթ ճաշակը, ոճի նրբությունը։
Եվ այս գռեհիկ ուղղությունը հայ գրականության մեջ կշարունակվի մինչև այն ժամանակ, քանի որ հասարակության առաջնակարգ դասը, այն, որ ունի քիչ թե շատ գրականական