շրջանն է։ Այլևս նա սկսում է ոչ թե ստեղծագործել , այլ թխել, կրկնել միատեսակ, միևնույնը, ինչ որ շատ անգամ ա ատադրել է։ Եթե նա երաժիշտ է՝ երաժշտության մեջ, եթե բանաստեղծ է իր գրվածների մեջ, եթե նկարիչ է՝ իր նկարների մեջ, դառնում է արհեստավոր, թխող, մշակ։
Բայց զորեղ տաղանդների համար առաջին շրջանը տևում է շատ երկար, երբեմն մինչև ծերություն, ուստի նրանք միշտ, կարծես, մնում են թարմ արտադրող։ Միջակ տաղանդները շուտ են հասնում երկրորդ շրջանին և հետո անմիջապես երրորդին, ուստի նրանք ծերանում են, մաշվում, թառամում և երբեմն իրանց կենդանության միջոցին՝ մեռնում հասարակության համար։
Ճիշտ կենդանի մեռածի տպավորություն է գործում մեզ վրա Թիֆլիզում հռչակված նկարիչ Զանկովսկու վրձինը։ Եթե չեմ սխալվում, այդ նկարիչը ամիսը մեկ կամ երկու նոր նկար է հանում Գոլովինսկի պրոսպեկտի այս կամ այն խանութի պատուհանում։ Ահա մոտ ութ տարի է ես դիտում եմ այդ նկարները, և չեմ հիշում նրանց մեջ երկուսը, որ տարբերվեին միմյանցից, բացի գիրքից, եթե ոչ իրանց ներքին կատարելագործությունով, գոնե բովանդակությունով, գոնե գույներով։ Լեռան մի գագաթ կամ մի քանի գագաթներ վառված կարմիր վարդագույն լուսով, հետո լեռան լանջերը և ստորոտը մուգ կապտագույն մշուշով շրջապատված։ Ամպերը ոչ գարնանային են, ոչ ամառային, ոչ աշնանային, անգույն, անորոշ։ Ահա այն բոլորը, ինչ որ միշտ տալիս է Զանկովսկու վրձինը։ Նայում ես լեռան գագաթին, կարծես նա արևի լուսով չի լուսավորված, այլ այնտեղ մի ահագին հրդեհ է, նայում ես ցած, կարծես լեռան ստորոտը մշուշով չէ պատված, այլ հատկապես ներկված է լեղակով։
Ես չեմ պնդում, որ Կազբեկը կամ էլբրուսը երբեք այդպիսի տեսարաններ չեն ներկայացնում։ Երբեմն մայր մտնող կամ նոր ծագող արևի վևրջին կամ առաջին ճառագայթները, արդարև, հրդեհի պես լուսավորում են լեռները, բայց դա չէ նշանակում «երբեմնը» բնության օրենք դարձնել, կամ միշտ պետք է նրանով գրավվել։ Միատեսակությունը արտադրությունների մեջ ինքնըստինքյան ցույց է տալիս նկարչի վրձնի