Հենց միայն այս հանգամանքը, այն է հայերի մեջ գրականական ճաշակի բացակայությունը աչքի առջև ունենալով, մենք անհրաժեշտ ենք համարում զուտ գրականական հանդեսների Երևան գալը։ Այդ հանդեսները շատ գործ ունեն կատարելու, և առաջին նրանց գործը պետք է լինի՝ հոգալ հայի գրականական ճաշակի կրթության մասին, աշխատել բացաարել հային, թե ինչ է իսկապես գրականություն ասած բանը։ Իսկ դրա համար նախ և առաջ անհրաժեշտ է մի անգամ ընդմիշտ երես դարձնել այն սխալ և վնասակար ուղղությունից, որին հետևում են մեր պարբերա կան օրգանները գրականության վերաբերմամբ։ Կուսակցական ոգին օգտավետ է միայն հասարակական գործերի վերաբերմամբ, բայց երբ նա զուտ գրականության մեջ է խառնվում, սկսում է վնասակար դառնալ։ Գրականությունը բարձր է ամեն մի կուսակցությունից։ նա ոչ ձեզ է պատկանում, ոչ ինձ, նա ամենի սեփականությունն է։ Եվ երբ մեկը, կուսակցական նեղ հոգուց դրդված,ձեռք, է բարձրացնում նրա վրա, աններելի հանցանք է զործում։ Բացի դրանից, զուտ գրականությամբ պարապվող մարդը իր արվեստի մեջ չէ կարող կուսակցական լինել և եթե եղավ, կնշանակե գրականության բարձր ուժը և վսեմությունը չէ ըմբռնում։ Այդպիսին արժանի չէ զուտ գրականական ուժ կոչվելու։ Մեր ասածը նամանավանդ արդարացի պետք է համարել բանաստեղծական գրականության վերաբերմամբ։
Կուսակցական այն նեղ, սահմանափակ և անհամբերող ուղղությունը, որ տիրում է մեր մամոզի մեջ, միանգամայն թշնամի է զուտ գրականությանը։ Դա մի այնպիսի իրողություն է, որ ապացույցների կարոտ չէ։ Բավական է հիշել մի քստմնելի փաստ, որ ամեն օր կրկնվում է մեր աչքի առջև, և մարդիկ այժմ այնքան սովորել են նրան, որ ոչ միայն չեն վրդովվում, այլև ներողամտաբար ժպտում են։ Ահա այդ փաստը։ Լույս է տեսնում մի գիրք, և հեղինակը կամ թարգմանիչը, ընդունված սովորության համեմատ, ուղարկում է մի֊մի օրինակ խմբագրություններին։ Առաջին պայման՝ մեր թերթերի ղեկավարները նայում են գրքի ճակատին ո՞վ է գրել։ Եթե հեղինակը կամ թարգմանչի անունը համակրելի է կուսակցական տեսակետից, գիրքը գովվում է, իսկ եթե ոչ