Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/178

Այս էջը սրբագրված է

ՏԵՆԴԵՆՑԻՍ ԵՎ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՇԱՀԵՐ

«Մշակ» լրագրի վերջին համարի գծի տակ տպված է ոմն Շիրվանցու մի հոդվածը «Տենղենցիան գեղարվեստի մեջ» վերնագրով։ Այդ պարոնը նկրտումներ ունենալով բացատրել գեղարվեստ և տենդենցիա ասած բաները, ամբողջ ութ սյունտկի մեջ առաջ է բերում մի շարք հնացած, տարրական և այսօր ամեն մի սեմինարիստի բերանում ծամոն դարձած մտքեր և ֆրազներ։ Դեմքին նորագույն Կոլումբոսի դիմակ հագած և ոտից մինչև գլուխ զրահավորված, նա արտատպում է Պուշկինի «ЧерНЬ>» և Նադսոնի «Պոեզիա» ոտանավորները իբրև մի այնպիսի նորություն, որ կարծես երեկ է գտել և տարտարենյան ինքնաբավականությամբ գոռում է՝ «ահա ինչ կարծիք ունին գեղարվեստի մասին ռուսաց երկու հայտնի բանա ստեղծն երբ»։ Այդ բավական չէ, Շիրվանցին, որի գրականական պաշարը, ինչպես երևում է, ռուսաց ամսագրերի հատ ու կտոր հոդվածներից դենը չի անցնում, առաջ է բերում այդ հոդվածներից վերցրած և ափեղցփեղ դարձրած ֆրազներ և նրանցով զարդարում է իր հոդվածը։ Եվ այդ բոլորը միմիայն նրա համար, որ հետո մի քանի տողով հարձակվի «Տարազի» վրա՝ անվանելով մեզ «ոչ պաշտոնապես խավարամիտ ճանաչված շրջան»։ Ինչո՞ւ։ Որովհետև նորերում և մենք հանդգնել ենք մի թեթև նկատողության մեջ, ի միջի այլոց, ասել, թե «կուսակցական ոգին օգտավետ է միայն հասարակական գործերի վերաբերյալ, բայց երբ նա գրականության, մանավանդ բանաստեղծության մեջ է խառնվում, սկսում է վնասակար դառնալ»։

Երբեք չէինք կարող մտածել, որ մեր այդ մի փոքրիկ նկատողությունը, ուր արտահայտված է մի շատ հասկանալի ճշմարտություն, կարող է այդչափ փոթորիկ ձգել Շիրվանցու հոգում։ Մենք չենք խոսիլ Շիրվանցի պարոնի տասն արշին անոց հոդվածի այդ ընդարձակ կտորի մասին, որ զարդարված է ռուսաց հեղինակներից քաղած ամենքին հայտնի, կրկնում ենք, տարրական դարձած ցիտատներով։ Այդտեղ հերքելու և ոչ մի բան չկա։ Կասենք միայն, որ Շիրվանցի կրիտիկոսը միանգամայն իզուր է փրփրում մեր դեմ մեր մի փոքրիկ նկա