գույների նրբություն. ահա նրա գլխավոր արժանավորությունները։ Նկարչի ոգին միշտ խաղաղ է, միշտ հանգիստ, անխռով,ուստի և մի փոքր փիլիսոփայական։ Ահա ինչու նա բնության մեջ միշտ որոնում է մեծ մասամբ այն, ինչ որ ներկայացնում է մեղմ պոետիկական տեսարան։ Լուսին, գիշեր, խաղաղ երկինք, անդորր ջուր, թմրած կամ նիրհած երկիր, սրանք են նկարչի ամենից ավելի սիրած բաները, և այստեղ է նա հասել գեղարվեստական նրբության։
Անցյալ ամառ ես Մոսկվայում ժամերով դիտում էի Տրեյակովսկու հռչակավոր գալերեայում բոլոր հին և նոր ռուս պեյզաժիստների նկարները։ Այստեղ կան նաև շատ եվրոպական վրձինների արտադրություններ։ Ես տեսա շատ գեղեցիկ պեյզաժներ, բայց նրանցից շատ քչերում իմ աչքը կարողացավ նկատել օդի այնքան թափանցիկություն, ջրի և լույսի այնքան հաջող միավորություն, որքան Բաշինջաղյանի նկարների մեջ։ Իսկ բարոն Կլոդտը, Լագորիոն, նույնիսկ հանգուցյալ Վասիլիևը այդ կողմից կարող էին նախմւնձել մեր նկարչին։ Դրանով, հարկավ, ես չեմ ուզում հայ նկարչին նրանցից բարձր դասել. համեմատություններ անելը առհասարակ անհարմար բան է։ Ուզում եմ միայն շեշտել, թե Բաշինջաղյանի վրձինը ինչ կետերումն է ուժեղ։
Նայեցեք ուշադրությամբ №? 13-րդ բավական մեծադիր նկարին' «Լուսինը թաքնվել է», և դուք կհամոզվեք, որ ես չափազանցություն չեմ անում, այս կետում հիանալով Բաշինջաղյանի վրձինով։ Գիշեր է, բնությունը նիրհած է։ Լուսինը թաքնվել է բարձրագագաթ չինարի խիտատերև ճյուղերի հետևում։ Բայց նրա շողքերը լուսավորում են երկնքում ցիրուցան եղած ամպերի նոսր կույտերը և մեղմ տարածվում գյուղական
ճանապարհի վրա։ Այնտեղ, հեռվում, գիշերային մթության մեջ նշմարվում է գյուղը իր կարմրագույն ճրագներով։ Բայց նկարի հրաշալիքը վերին կողմն է, սկսած չինարի կիսից դեպի վեր։ Կա մի ինչ֊որ նուրբ քող, որ տարածվելով ամբողջ նկարի վրա, տալիս է նրան մի տեսակ խորհրդավորություն։
Դա ինքը բնությունն է' վերակենդանացած կտավի վրա։ Նրբության կողմից այդ նկարը ամենահաջողն է։
Բայց եթե ուզում եք տեսնել լուսինը իր բոլոր գեղեցկու- 193