ինքը չի կամենում և չի սիրում։ Բաշինջտղյանը իր նկարներով մեզ ասում է. «Ես բնության միայն լուռ, խաղաղ և ամայի տեսարանների եմ սիրահար, միայն նրանց եմ ուսումնասիրում, ես փախչում եմ կենդանիներից»։ Մի՞թե մենք իրավուն ունենք նրանիը հակաոժռակը պահանջելու։ Դիտոդը պետք է ի նկատի ունենա այն, ինչ որ նկարիչն է աշխատել նկարելու։ Արդյոք արտիստը կարողանում է իր սիրած բանը ճիշտ, գեղեցիկ և ազդու արտահայտել, թե ոչ, - ահա միակ արդար տեսակետը բոլոր գեղարվեստական գործերը քննելու համար։ Արտիստը հասարակական քիմքի ստրուկը չէ, նա ազատ է ստեղծագործելու այն, ինչ որ կամենում է։ Բաշինջաղյանը հանգիստ, անդորր և ամայի բնության նկարիչ է, և մենք իրավունք չունենք պահանջելու նրանից, որ իր վրձինը դարձնի «փոթորիկների», «կենդանիների» և «մարդկանց» զոհ… Փաստն այն է, որ այդ վրձինը Կովկասում մրցակիը չունե…
ՄԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Պ․ Հովհաննես Թումանյանցը ընդունակ է բարձր բանաստեղծություններ թարգմանելու, բայց մեր խորհուրդն է, երբեք հանձն չառնել թարգմանել այնպիսի երկեր, որոնը բնագրի լեզվին ծանոթ չէ։ Նա կարող է խոշոր սխալներ անել։ Սայրոնի հայերեն թարգմանությունը ըանկալի է, իհարկե, բայց մեզ համար ավելի ըանկալի կլիներ, որ նա թարգմանվեր մի անգլիագետ հայի ձեռքով, սակայն, այնպիսի անգլիագետի, որ իհարկե, ունենար և բանաստեղծական ավյուն։
Բայց Քանի որ այդ չկա, մնում է մեզ գոհ լինել Հովհ․ Թումանյանցի ներկա թարգմանությամբ։ Ընդհանրապես վերցրած, այդ թարգմանությունը մեզ շատ հաջող է թվում ոտանավորների սահունության և թեթևության կողմից։ Եթե ուշադրություն չդարձնենք մի քանի մասնավոր թերությունների վրա։