Պր. Ստախովսկին բնությանը չի հագցնում թատրոնական զգեստ, չի գեղեցկացնում, այսպես ասած, չի ողորկում,բայց ինձ ինչ օգուտ նրա ցուրտ և անհոգի ռեալականությունից, երբ նա չի ազդում ինձ վրա։ Նա էֆեկտների ետևից չի ընկնում և երկրի ու երկնքի շքեղության հետ տալիս է և կեղտն ու անգույնը, բայց որ հոգի չի ներշնչում իր գործին, ես ինչ էսթետիկական հաճույք կարող եմ զգալ նրա վրձինից։ Ինչ է պեյզաժի նպատակը, եթե ոչ ներգործել դիտողի վրա, գարթեցնել սերը դեպի բնությունը, անջատել, գեթ ժամանակավորապես, նրա հոգին առօրյա հոգսերից և վերացնել դեպի գեղեցիկն ու բարձրը։ Ի՞նչ օգուտ այն պեյզաժիստից, որի մասին շատ֊շատ կարող ես ասել. «Այո, բավական նման է արտագրում», Դեռ հարց է, ամեն մի նմանություն ռեալիստկանությո՞ւն է։ Ռեալականը էականի, ծուծի, հոգու մեջ պետք է որոնել և ոչ կեղևի։ Բնությունը մի տեսակ perpetuum mobile է, միշտ կենդանի, միշտ շարժուն։ Մի իմաստասեր ասում է. «Մենք երբեք միևնույն դետը նույն դրության մեջ երկու անգամ չենք տեսնում»։ Այդ ասել է, որ բնությունը Նույնպես փոփոխական է, ինչպես մարդը։ Եվ երբ նկարիչը ուզում է բնություն այս կամ այն տեսարանը կամ երևույթը վերարտադրել կտավի վրա, պետք է որոնի և գտնի այն, ինչ որ հարատև է և ավելի բնորոշ։ Այվազովսկին ասում է. «Ես երբեք իսկույն չեմ նկարում այն, ինչ որ տեսնում եմ։ Սև ծովի վրա տեսած մի փոթորիկ շատ անգամ մի քանի տարուց հետո տանում եմ Միջերկրականի վրա և այնպես նկարում...»։
Իսկական ստեղծագործը գեղարվեստի բոլոր ասպարեզում նույնն է անում, ինչ որ Այվազովսկին։ Իրերը տեղափոխելով, նույնիսկ միմյանց խառնելով, գտնում է իրականը։
Իմ համեստ կարծիքով, պ. Ստախովսկին ստեղծագործող չէ. ահա միակ պատճառը այն բանի, որ նրա նկարները չեն ազդում մարդու վրա...
Չեն ազդում կամ ազդում են շատ վատ նաև պ. Զախառովի նկարները, Պր. Ստախովսկին դեռ նկարիչ է, իսկ ով է այդ Զախարովը, որ տասներեք կանաչ-կարմրագույն սըփռոցներ է դուրս բերել հանդես. Այդ ի՞նչ ներկերի շռայլություն է. Կարծես նկարչի համար բացի կանաչից, կարմրիր ու
213