գեղնից, ուրիշ գույներ չկան։ Եվ, վերջապես, վրձնի այդ ի՞նչ անփույթ և անգույն գծեր են։ Չլինի՞ թե պ. Զախարովը ուղում է դառնալ մի տեսակ բնածին էմպրհսիոնիստ… Ի դեպ, մի քանի խոսք էմպրեսիոնիստների մասին։
Ինձ թվում է, որ մեզանում շատ քիչ կամ բոլորովին գաղափար չունին էմպրեսիոնիստների մասին։ Այս շատ հասկանալի է. գեղարվեստներ չունինք, իսկ տեսականապես էլ նրանց նորագույն ուղղությունների մասին հասկացողություն կազմել չենք ուզում։
Ուշադրության արժանի է, որ գեղարվեստների ուղղության փոփոխությունը գրեթե միշտ գրականական ուղղության փոփոխության հետ զուգընթացաբար է կատարվում։ Գոնե երաժշտության և նկարչության վերաբերմամբ այս զուգընթանցությունը պարզ է եղել միշտ։ Իտալական մուզիկան այն ժամանակից սկսեց տաղտկալի թվալ, երբ եվրոպական գրականության մեջ ռոմանտիկ ուղղությունը տեղի տվեց ռեալականին։
Էմպրեսիոնիստները նկարչության մեջ հայտնվել են գրեթե գրականական դեկադենտների և սիմվոլիստների հետ միասին։ Նրանք միևնույն դեկադենտներն են նկարչության մեջ, նրանց գոյությունը նույն պատճառներից է առաջացել։ Իսկ այս պատճառներից առաջինն այս է։ Մի խումբ երիտասարդներ, տոգորված գրականական փառք վաստակելու փափագով, չեն կարողանում մուտք գործել Փարիզի ամսագրերի կամ լրագրերի խմբագրատները։ Վշտացած այս արհամարհանքից, նրանք կազմում են մի տեսակ շրջան և պարբերապես ժողովներ ունենում Փարիզի կաֆեներից մեկում։ Կամենալով անպատճառ իրանց վրա ուշադրություն դարձնել, փառամոլները հրատարակում են գրականական նոր ուղղություն։ Նրանք ասում են, թե բանաստեղծության համար կարևոր չեն ո′չ իդեան, ո′չ զգացումը, ո՛չ բովանդակությունը։ Ամեն ինչ ամփոփված է բառերի, նույնիսկ տառերի մեջ։ Այս կամ այն ձայնավոր տառը ընթերցողի մեջ հղացնում է այս կամ այն գույնի մտապատկերը, իսկ որոշ բառերի կրկնությունը որոշ ձևով՝ առաջ է բերում ամբողջ գաղափար։ Ասում են ու կատարում։ Գտնում են իրանց նման մի հրատարակիչ, լույս են