Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/217

Այս էջը սրբագրված է

րին միատեսակություն։ Սակայն նրա այժմյան «Արարատ»֊ը տարբերվում է իր մշուշագույն ներկերով մյուս բոլոր գործերից։ Դա նկարչի ամենալավ «Արարատ»֊ն է, եթե չասենք ամենաընտիր գործը։ Բայը պ. Զանկովսկին երգում է իր կարապի երգը…


Մեր ամենարեբմնավոր պեյզաժիստ պ. Բաշինջաղյանը այս անգամ հանգես է հանել 23 միջագիր և մեծադիր կտավներ։ Նրա վրձնի բեղմնավորությունը զարմանալի է, բայց ոչ այնքան էլ ուրախալի։ Նկատենք, նախ և առաջ, որ մենք Բաշինջաղյանի տաղանդը համակրողներից ենք, իբրև գեղեցկի երկրպագու, ուստի այն, ինչ որ պիտի ասենք, բխում է մեր անկեղծ ցանկությունից։ Անհերքելի է, որ Բաշինջաղյանը հառաջադիմության ընդունակ է, աշխատասեր է և միշտ ուսումնասիրող բնության։-Ճշմարիտ է, նրա վրձինը միշտ ձգտում է բնության մեջ ուսումնասիրել այն, ինչ որ անդորր է, նուրբ և գեղատեսիլ, բայց սխալ է կարծել, թե այս միատեսակ ձգտումը ձանձրալի է դարձնում նրա գործերը։ Անմտություն և գռեհկություն է արտիստից պահանջել արտադրել այն, ինչ որ նա չի սիրում կամ չի կարող արտագրել։ Պր. Բաշինջաղյանը տալիս է մեզ բնությունը իր խաղաղ, մելամաղձիկ և պոետիկական տեսարաններով, և մենք իրավունք չունեինք պահանջելու, որ նա, իր վրձնի բնավորությանը դավաճանելով, տա մեզ ուժեղ տեսարաններ, բնության, այսպես ասած, դրամատիկական գրությունները՝ փոթորիկ, մրրիկ, բուք և այլն։ Նա ջուրը նկարում է անդորր դրության ժամանակ, օդը՝ խաղաղ, ամպերը՝ քնքուշ, գիշերը՝ գրեթե բացառապես լուսնակի լուսով։ Այստեղ արդեն նա կատարյալ վարպետ է և բանաստեղծ վարպետ։

Եթե պ. Բաշինջաղյանը չի կարողանում ցերեկվա լուսով այնքան աջող դուրս բերել բնության տեսարանները, որքան գիշերվա լուսով, պատճառը նրա վրձնի բնավորությունն է։ Այդ վրձնի ոգին թախծալի է և հանգիստ։ Իսկ ո՞վ չգիտե, որ գիշերվա մեջ ավելի թախիծ կա, քան ցերեկվա։

Ներկա հանդեսում գրված նկարների մեջ ամենաաջողները հենց գիշերային տեսարաններն են. «Գիշերը Կոջորում»,