տասնհինգ տարի է թխում է և ոչ ստեղծագործում։ Վաղուց է նա չի արտագրում «Քաոս»֊ի, «Իններորդ կոհակ»֊ի և «Ջրհեղեղ»֊ի պես հանճարեղ գործեր։ Պարոն Բաշինջաղյանի 23 կտավներից ամենաքիչը տասի տակ գրված է 1897 թ.։ Այդ արդեն չափազանցություն է, ահա ինչու նրա գործերի մեծ մասը թխած է, ինչպես օրինակ, «Կուրը գիշեր ժամանակ Օրթաճալի կողմից, «Քյոռ-Օդլին», «Արարատը միգապատ», «Կեսօրը», մանավանդ «Օրվա չորս միջոցները» (№№65, 96, 102, 134 և 161)։
Ցավում ենք անկեղծ, որ պ. Բաշինջաղյանը այդպես ի չարն է գործ դնում իր տաղանդը, իսկ նա, մեր խորին համոզմունքով, գոնե տեղական նկարիչների շրջանում ամենատաղանդավորն է։
Պեյզաժը, որ վերջին ժամանակ սկսել էր Եվրոպայում անուշադիր մնալ, այժմ նորից գրավել է նկարիչների սերը։ Անգլիական պրեռաֆայելիստների երևակայական դպրոցը քայքայվում է և տեղի տալիս բուն ժողովրդական ուղղության, նաև պեյզաժին։ Այժմ մի քանի քննադատներ Անգլիայից են սպասում պեյզաժի համար նոր և թարմ ուղղություն։ Սակայն տակավին Փարիզն է համարվում նկարչության, ինչպես և առհասարակ բոլոր գեղարվեստների, գլխավոր ժամանակակից ծննդավայրը։ Պր. Բաշինջաղյանի համար անհրաժեշտ ենք համարում մի եվրոպական ճանապարհորդություն…
Պետերբուրգից եկած պորտրետիստ-ժանրիստ Էյսների և պեյզաժիստ Պախոմովի մասին ասելիք չունենք։ Մենք սպասում էինք տեսնել, եթե ոչ տաղանդավոր նկարիչների, գոնե հմուտ վարպետների գործեր, և հիասթափվեցինք։ Այդ բաժնում դրված 155 գործերից ոչ մեկը տպավորություն չի թողնում։ Նույնիսկ Էյսների «Լուսաբացը» (№ 66), որ նրա ամենալավ գործն է համարվում, մանկական խծբծանք է։ Դեռ մեջիթը և աղոթող մոլլան լավ են, բայց այդ ի՞նչ արյունոտ, կանաչ և դեղին բծեր են, որ իբր թե արեգակի լույս են արտահայտում։
Այդ տեսակ անփորձ նկարիչներից մեր տեղական նկարիչները ոչ միայն ոչինչ սովորել չեն կարող, այլև սրանք շատ բաներում կարող էին դաս տալ նրանց։ Ահա ինչու ապ-