տրություն, որ կարող է ճշմարտությունը պարզել, գուցե Դրեյֆուսի անմեղությունը հաստատել և աշխարհին ապացուցանել թե որքան արդարացի է եղել Զոլան՝ արտահայտելով իր զայրույթը Ֆելիքս֊Ֆորին գրած նամակում։
Սակայն ճշմարտության հերոսը և նրա արժանավոր փաստաբան Լաբորին չվախեցան ոչ ամբոխի սպառնալիքներից, ո՛չ վարձկան մամուլի հարձակումներից և ոչ կաշառւած դեմագոգներից։ Նրանք աներկյուղ առաջ տարեցին արդարության գործը, և եվրոպական հասարակության լավագույն մասը ծափահարեց նրանց։
Զոլան շատ լավ է ուսումնասիրել սև ամբոխի ինստինկտները, որպեսզի որևէ նշանակություն տար թե' նրա շվոցներին և թե՛ ծափահարություններին։ Իբրև սեփական աշխարհայեցողության տեր մարդ՝ նա ղեկավարվեց միայն իր ներքին աշխարհի դրդումներով և մեն֊մենակ ճակատ֊ճակտտի կանգնեց ահռելի մեծամասնության դեմ։ Նրան շվացրին' նա լռեց,հայհոյեցին' արհամարհեց, փողոցային մամուլը հանդգնեց մինչև անգամ մտնել նրա անձնական ու ընտանեկան կյանքի քննության մեջ նա մտքում ծիծաղեց և զզվանքով երես
դարձրեց, մի վայրկյան անգամ ձեռից բաց չթոդնելով արդարության դրոշը։
Ահա թե որպիսի ուժ ունեն այն հազվագյուտ անհատները, որոնց բարոյական ուժը ամբոխի փոփոխական համակրութչան վրա չէ հիմնված, այլ սեփական տաղանդի, բարոյական ուժի և խելքի վրա։ Եվ սոսկ իր տաղանդի զորությամբ բարձրացած հերոսը բարոյապես հաղթեց բոլորին։ Ամբոխը կարող էր հրճվել, որ Զոլան դատապարտվեց, որովհետև չէ որ նույն ամբոխը և քրիստոսի խաչելությամբ հրճվեց․ բայց Զոլան հաղթանակը տարավ, ոտնատակ անելով ամբոխի վայրենի ինստինկտները։ Նա պարզեց համայն աշխարհի առջև, թե ճշմարտությունը, զուտ ճշմարտությունը իսկական հասարակական գործիչների համար միշտ բարձր պիտի մնա զանազան քաղաքական միտումներից, կուսակցական նեղ շահերից և ամբոխի անկիրթ հայացքներից։
Որքա՜ն խրատական է Զոլայի դատը... 232