Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/243

Այս էջը սրբագրված է

«ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ» ՀԱՑ ԲԵՄԻ ՎՐԱ


Մի կրիտիկոս, անունը չեմ հիշում, հետևյալ գեղեցիկ համեմատությունն է անում բեմական և զուտ գրականական երկի մեջ. պիեսը դեկորասիոն է, գրականական երկրը՝ նուրբ նկարչություն։ Դեկորասիոնը պահանջում է գծերի խոշորություն, կտավի մեծություն, վրձինի ընդարձակ հարվածներ, իսկ սովորական նկարչությունը, պեյզաժը կամ ժանրը՝ դետալների նրբություն։ Դրեք թատրոնական բեմի վրա մի ամենաընտիր նկար ոչ֊դեկորասիոնի դիրքով, նա ոչ մի ազդեցություն չի անիլ թատրոնում նստած հանդիսականների վրա։ Նրա գեղեցկությունը ըմբռնելու համար պիտի նայել մոտիկից։ Ընդհակառակը, նայեցեք դեկորասիոնին մոտիկից և դուք կտեսնեք միայն ներկերի կոպիտ կիտվածներ ուրիշ ոչինչ, նա միայն շատ հեռվից է նկար թվում։

Շատ դժվար է բեմական երկերից պահանջել զուտ գրականական նրբություն։ Մի Սարդուի կամ մի Պոտեխինի գրականական տեսակետից կոպիտ պիեսները շատ անգամ ավելի հաջողություն են ունենում, քան, ասենք, Տոլրգենևի կամ Դողեի վեպերից կազմած պիեսները։ Զուտ գրականության համար ամենակարևորը հոգեբանությունն է, բեմական գրվածի համար ամենակարևորը սյուժեի ընթացքն է, գործողությունը, այսինքն՝ կեղևը։ Բեմը չի սիրում հոգեբանական նրբությունների այնպիսի մանրամասն արտահայտություն, ինչպես վեպը։ Ահա թե ինչու զուտ գրականական երկի վիճակը բեմի վրա շատ վտանգավոր է։ Մի ժամանակ Ֆլոբերը, Ալ․ Գոդեն և Տուրգենևը Փարիզում ունեին մի փոքրիկ շրջան, որի անունը իրանք կատակով դրել էին «Անհաջող դրամատուրգների ժողով»։ Յուրաքանչյուրն այս նշանավոր հեղինակներից գրել էր պիեսներ, որոնք հաջողություն չէին ունեցել բեմի վրա։ Կատակի միտքը շատ հասկանալի է. իբրև զուտ գեղարվեստական գրողներ, նրանք չէին կարող գրվածքի ներքին նրբությունը զոհել բեմական արտաքին էֆեկտներին, ուստի և, իբրև դրամատուրգ, պիտի անհաջող լինեին։ Այսօր այդ վիպասանների երկերից կազմվում են պիեսներ ու ներկայացվում, բայց ոչ մեկը չի գործում հանդիսականի վրա