Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/245

Այս էջը սրբագրված է

ընդհանուր մարդկային հն։ Ռուս վաճառականը կամ չինովնիկը նույն մարդն է, ինչ որ ֆրանսիացին, գերմանացին, անգլիային, տարբերությունը նրանց կյանքի փոփոխակի աայմանների և քաղաքակրթության մեջ է։ Անմահ գրիչն ըմբռնում է այն, ինչ որ անփոփոխ է, համամարդկային է, չէ կախված անցողիկ պայմաններից։ Իսկ Օստրովսկին անմահ հեղինակներից չէ։ Նա շատ տաղանդավոր է եղել, նա ստեղծել է շատ տիպեր, բայց մանր տիպեր, տիպերք որ տեղական են և ոչ համաշխարհային։

Սակայն հայ հասարակությանը Օստրովսկու հետ ծանոթացնելու համար չպիտի դիմել նրա «Անմեղ մեղավորներ» պիեսին, որ ներկայացվեց անցյալ կիրակի պ. Աբելյանի բենեֆիսին։ Այս պիեսը կրում է իր մեջ ֆրանսիական մելոդրամի բոլոր պայմանները։ Փողոց նետված ապօրինի զավակ, մեդալիոն, մեդալիոնի մեջ ամփոփված մազեր, պրոլոգի պես առաջին գործողություն, 17 տարվա բացակայություն, հետո հանդիպում խաբող մարդու և խաբվող աղջկա՝ ահա պիեսի բովանդակությունը։ Չորս գործողությունից բաղկացած պիեսի աոաջին գործողությունը միանգամայն ավելորդ է։ Այն, ինչ որ կատարվում է այստեղ, պատմվում է երկրորդ գործողության մեջ և պատմվում է շատ ձանձրալի կերպով, շատ ձգձգված։ Իսկ մնացյալը մելոդրամ է։ Բայց և այնպես, այս մելոդրամի մեջ կան տիպեր, որոնց դեռ կարելի է տեսնել բեմի վրա։ Եվ այս տիպերը կամ, այսպես ասած, տիպարիկները գավառական դերասաններն ու դերասանուհիներն են, մանավանդ արբշիռ դերասան Շմագան, որի նմաններն այժմ բազմաթիվ են գավառական ռուս թատրոններում։

Պիեսի գլխավոր հերոսի՝ ապօրինի ծնված և փողոց նետված Նեզնամովի դերը կատարում էր պ. Աբելյանը։ Դերասանը մի անգամ ևս ապացուցեց, որ ընդունակ է կատարած դերերին տալ որոշ ինքնուրույն բնավորություն։ Մարդկանցից արհամարհված, շրջանից հալածված, անտուն֊անտեր ապօրինի զավակը պ․ Աբելյանի խաղով այնքան կենդանի պատկերացվեց, որ ավելին պահանջել դժվար է մի հայ դերասանից։ Ստեղծագործության տեսակետից նա այժմյան բոլոր հայ դերասաններից բարձր է։ Եվ այս հանգամանքը առիթ է