Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/247

Այս էջը սրբագրված է

բողջությունից», հետո մեղմացնի իր ձևերը և դարձնի ավելի լուրջ։ Չպիտի մոռանա նաև, որ դեռ երբեմն֊երբեմն չափազանցություններ է անում հասարակությանը ծիծաղեցնելու համար, լավ կոմիկը իր կատարած տիպովն է ծիծաղ շարժում և ոչ ինքն իրանով, Պ. Արաքսյանը շատ ձիրքով կոմիկ է. ընդունակ է նաև շատ լուրջ կոմիկ դառնալու շուտով։

Մենք խոսեցինք այս անգամ պ. պ. Աբելջանի և Արաքսյանի մասին, որովհետև առաջինը բենեֆիցիանտ էր, երկրորդի մասին դեռ չէինք խոսել։ Գալով տիկ. Սիրանուշին Կրուչինինայի և Պետրոսյանին Մուրովի դերում, երկուսն էլ լավ էին։ Մյուս դերասանների դերերը չնչին էին։ Իսկ օր. Մարի-Հրանուշի մասին մեր կարծիքը կհայտնենք ավելի հարմար դերում տեսնելուց հետո։


ԲԱՔՎԻ ԴՐԱՄ․ ԽՄԲԻ ՆԵՐԿԱՆԱՅՈՒՄՆԵՐԸ


Անցյալ կիրակի կայացավ դերասան Պետրոսյանի բենեֆիսը։ Հայ խումբը, ինչպես երևում է, շատ է սիրել Պոտապենկոյին։ Թող այդպես լինի։ Այդ հեղինակի պիեսները, որքան որ թույլ լինին գեղարվեստի տեսակետից, էլի մի բան են զանազան «Ադրիեն Լեկոլվրեր»-ների և «Զավակներ»֊ի համեմատ, որոնց ուժով ոմանք կապում են մեր վզին։ Պ. Պոտապենկոն հոգեբան չէ, գեղարվեստագետ չէ, նրա պիեսները զերծ են զարգացած հանդիսականին գոհացում տալու արժանիքից, բայց այնուամենայնիվ, քիչ թե շատ գրականական, գոնե իմաստալի են։ «Կյանք»-ը, ինչպես և «Օտարներ»-ը, գրված են հրապարակախոսական ոգով։ Հոգեբանությունն ավելի թույլ էր նրա մեջ, որքան «Օտարներ»֊ում։ Տիսլեր, իհարկե, չկան, կան միայն թույլ գծավորված անձնավորություններ. Բացի դրանից, պիեսը լի է բեմական անհարմարություններով։ Չորրորդ գործողությունը միանգամայն ավելորդ է։ Առաջին գործողության մեջ սյուժեի ընթացքը այնքան արագ է և այնքան սխալ, որ ծիծաղ է շարժում։ Օրինակ, օպերասիոնը կատարվում է մի րոպեում, այն դժվար օպեբասիոնը, որի դեմ են «գիտնականները»։ Գիտնականներից մեկը բժ. Զանգիցկին (Հարությունյան) դուրս է բերված