Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/249

Այս էջը սրբագրված է

այս արդեն ճաշակի և խելքի կատարյալ բացակայություն է։


Մենք այն կարծիքի ենք, որ պետք է պիեսներ ներկայացնելու իրավունքը մի կերպ խլել դերասաններից և հանձնել մի հասկացող խմբագրական ժողովի։ Այս մասին պետք է մտածի Բաքվի նոր կոմիտեն, եթե ոչ, առաջիկա տարի էլ տեղի կունենան անցյալ սեզոնի անհամություններր, և, Բաքվի հասարակության ճաշակը կփչանա մի քանի դերասանների ու դերասանուհիների ինքնագլուխ ընտրած այլանդակ պիեսներով։


Պոտասլենկոյի պիեսները կարելի է թարգմանեք և ներկայացնել, բայց մինչև Պոտապենկոյի նման միջակ հեղինակները, կան տասնյակ տաղանդավոր օտար հեղինակներ։Եթե թարգմանիչները չեն ճանաչում այդ հեղինակներին,պատճառն այն է, որ այսօր ամեն ոք համարձակվում է թարգմանել ամեն ինչ, իսկ խումբը ներկայացնում է անխըտիր...


«Կյանք»-ում մասնակցող դերասանների խաղը բավական ներդաշնակվում էր պիեսի բովանդակությանը։ Բոլորն էլ իրանց դերերումն էին։ Պ.Պետրոսյանը արավ, ինչ որ կարելի էր անել Բելոզերովի դերից։ Ինչպես միշտ, նա այդ երեկո էլ խաղաց վայելուչ։ Հաջող էր և մյուսների խաղը։


Տիկ. Սիրանուշը խաղում էր մոմենտներով։ Վերջին ճիչը բոլորովին հակագեղարվեստական էր։ Պ.Աբելյանը Սինիցինի փոքրիկ դերին տվեց որոշ գույն և կյանք։

Օր. Վարդիթերը համակրելի էր Վարվառայի չնչին դերում։ Բայց խորհուրդ կտայինք նրան չշեղվել իր ամպլուայից։ Անցյալ անգամ «Տարազ»֊ը ցույց էր տվել նրա ամպլուան, բայց, բացի դրամատիկ դերերից, նա միակն է խմբի մեջ շքեղ կոկետուհի և բելֆամ դերերի համար։ Պ.Թուրյանը իր աննշան դերին տվեց այնքան բնորոշ գույն, որ ավելին պահանջել չէր կարելի։ Հիանալի էին նրա գրիմը և ձևերը։ Մյուսները, է՛հ, մի կերպ վարվեցին իրանց դերերի հետ։


Մենք հոգնեցինք կրկնելով, որ մեր թարգմանակա պիեսների լեզուն այլանդակ է մեծ մասամբ։ «Կյանք» պիեսի թարգմանությունը ստոր է ամեն կրիտիկայից։ Չգիտենք, երբ պետք է ազատվենք ճաշակից, ընդունակությունից զուրկ և 249