Դուրեկան չէ նրա բառերի հատ֊հատ արտասանելը և շեշտելը։Նա չգիտե շուտ խոսել, երբ հարկավոր է։ Նա երբեմն կակազում է, դերը լավ սերտած լինելով հանդերձ։ Պ. Պետրոսյանր,իբրև վերին աստիճանի աշխատասեր դերասան, անգիտակցաբար փոխել է իր ամպլուան և կարծես գտել իսկական ճանապարհը. ֆատերի դերերում նա անփոխարինելի է։ Եթե նրա խաղի մեջ պակասում է ստեղծադործությունր, գոնե հարթությունը լրացնում է այս պակասը։ Նա ոչ մի դեր չի փչացնում և, իբրև այսպիսին, առաջինն է խմբի մեջ։ Նրա խաղը հավասար է, թեև երբեմն միատեսակ, բայց երբեք տաղտկալի։ Նրա արտասանությունը գեղեցիկ է։ Պ. Արաքսյանը լավ կոմիկը և առաջին կոմիկը խմբի մեջ։ Ծույլ է, թեև շատ ընդունակ, դիտե երբեմն նույնիսկ ստեղծագործ ել։ Ձայնը, իբրև բեմական,թերի է, չունի հարթություն, միմիկան հավանելի է։ Պ. պ. Վրույրը, Ալիխանյանր, Ավետյանը և այլն' յուրաքանչյուրն իր որոշ մասն ունի խմբի հաջողության մեջ։ Բարեխիղճ դերակատար են, հետևաբար և անհրաժեշտ ուժ խմբի մեջ։
Գալով դերասանուհիներին, տիկ. Սիրանուշը շարունակում է դեռ առաջինը լինել խմբում։ Առաջադիմություն ես չեմ նշմարում նրա խաղի մեջ, և անարդարություն կլիներ այսուհետև առաջադիմություն պահանջել նրանից։ Սակայն ետ գնալու շրջանին էլ տակավին չի հասել. թեև տարիքն արդեն զգալ է տալիս իր ծանրությունը դերասանուհու խաղի վրա։Չգիտեմ, կամավո՞ր է կատարում, թե ակամա ֆրու֊ֆրու և այլ այսպիսի դերեր, ուր պահանջվում է անչափ աշխույժ,բայց նրա հաջողությունը այս տեսակ դերերի մեջ չէ, այլ ավելի ծանրաբարո կանանց դերերում։ Տիկին Մայսուրյանը, իբրև դերասանուհի, խմբի մեջ իրավամբ երկրորդ դերասանուհին է համարվում։ Ձայնը բավակման բեմական է, ինչպես և արտաքինը, նրա խաղի մեջ նկատվում է աշխատասիրություն։ 251