Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/254

Այս էջը սրբագրված է

իրենց ժարգոնով։ Ամենաընտիր ոճն անգամ նրանք աղավաղում են և կորկոտ դարձնում։ Երբեմն բեմից լսվում են այնպիսի կալամբուրներ և անգիտակցաբար արտասանված երկդիմի դարձվածներ, որ մարդ ուզում է ականջները փակի ու դուրս փախչի։ Դարձվածներ, որոնցից եթե մեկը արտասաներ մի ռուս դերասան, իսկույն կվռնդվեր բեմից․ Մտքիս մեջ միտք չկա, Դու քո բացարձակ դավաճանով ինձ խայտառակեցիր, Կամակորություն մի անիր, եթե ոչ կոկորդս մինչև համբերությունս հասավ,— ահա դարձվածներ, որոնց միայն հիշում եմ. չհիշածներիս թիվ չկա։


Չգիտեմ, ե՞րբ պիտի վռնդվեն հայ բեմից Մեդեա֊ներր,զավակները և սրա նման պիեսները, գիտեմ միայն, որ նրանք արդեն բավական տաղանդավոր կերպով թունավորել են Բաքվի թատրոն այցելող հայերի ճաշակը։ Այժմ հարկավոր է մի դեղթափ։ Եվ այս դեղթափը կարող էր լինել միանգամայն մի լուրջ ռեպերտուար' նույնիսկ գոյություն ունեցող թարգմանական պիեսներից։ Հարկավոր է միայն այդ պիեսներն ավելի հաճախ բեմ հանել, քան այժմ։ Ինձ թվում է, որ եթե ընտրությունը հանձնվեր խմբի լուրջ դերասաններին, ավելի լա՛վ կլիներ. փառք աստծու, բեմն այժմ մի դերասանի կամ մի դերասանուհու ուսերի վրա չի մնացել, որ ներելի լինի նրա քիմքին ենթարկվել, կա համերաշխ անսամբլ. որ բավական հաջող ներկայացնում է Իբսենի, Բեռնսոնի, Հաուպտըմանի, Զուդերմանի, Ռովետտիի, Օստրովսկու և ուրիշ բավական լուրջ հեղինակների պիեսները։ Ինչո՞ւ սրանք մնում են արխիվում, ասպարեզ են գալիս անիմաստ զավակներ֊ը և այլն, չգիտեմ։ Մի՞թե հասարակության տգետ ու անկիրթ մասի կոպիտ ճաշակին գոհացում տալու համար։ Եթե այսպես է, ավելի լավ է բեմը գոյություն չունենա։


Դերասանների խաղի մասին ես արդեն հայտնել եմ իմ կարծիքը, որոշապես. մանրամասնությունների մեջ մտնել,քննել յուրաքանչյուր դերասանի խաղը յուրաքանչյուր պիեսի մեջճ ես ավելորդ և աննպատակ եմ համարում։ Մեր բեմը ընդհանուր առմամբ դեռ այնքան չի հասունացել, որ նրա մասին երկայն քննադատություններ գրելը խրատական լիներ ընթերցողների համար։ Չունինք պոսարտներ, մունե-սյուլլի 254