Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/255

Այս էջը սրբագրված է

ու բառնայլներ, որոնց խաղի մանրամասն քննությունը կարողանար օգնել դիցուք Շեքսպիրի տիպերը ճիշտ ըմբռնելուն ու բացատրելուն։

Մի քանի ընդհանուր նկատողություններ միայն խմբի առաջնակարգ ուժերի վերաբերմամբ։Պ. Աբելյանին ես չէի ցանկանալ տեսնել այնպիսի կիսաֆարս պիեսներում, որպիսին է «Ուրվականների հետևիցս կամ նույնիսկ «Մեծապատիվ մուրացկաններ»։ Այս վերջինը, իմ կարծիքով, լուրջ գրականական երկ չէ և իբրև սատիրա չունի իմաստի նրբություն ու խորություն, նա մի ծաղրանկար է, բայց տաղանդով արտադրված ծաղրանկար։ Պ․Աբելյանը լուրջ դերասան է, խորհող, ստեղծագործող։ Նա այն դերումն է իր տեղում, ուր կա հոգեբանություն, միտք, գաղափար։ Նա չպիտի իր ձիրքը մանրացնի։ Ընդհակառակը, դերերի ընտրության մեջնա պիտի պահպանի անկախություն և երբեք չպիտի ենթարկվի համբակների պահանջին։ Նա պիտի աշխատի ծանր փորձերով իր ձիրքին օբ-օրի վրա ավելի ու ավելի լուրջ ուղղություն տալ։Նա կարող է, ընդունակ է, նույնիսկ ունի ձգտում այս անելու, ահա ինչու մենք նրանից ավելի ենք սպասում ու պահանջում։Թող նա կրթի իր ձևերը, գեղեցկացնի իր առոգանությունը,աղատի վերջինը Շամախոլ բարբառի ազդեցությունից, նըրբացնի իր քայլվածքը բեմի վրա, մի խոսքով, բնությունից ստացած հում նյութը մշակի, կատարելագործի միայն և միայն լուրջ պիեսներում, և այն ժամանակ միայն կդառնա արտիստ բառիս ընդարձակ իմաստով։ Իսկ այսպիսի արտիստ այժմյան ուժերի մեջ նա ամենից ավելի ընդունակություն ունի դառնալու։ Նա չպիտի խաղա (թեկուզ բեմի գեղարվեստագետ կառավարիչները ստիպեն էլ) այնպիսի դերեր, որոնց ինքը չի սիրում, և չպիտի սիրի այնպիսի դերեր, որոնց մեջ չկա լուրջ հոգեբանություն։


Պ. Պետրոսյանին կցանկանայի հարստացնել իր միմիկան, խույս տալ միատեսակ ձևերից, տեղի-անտեղի ծնկներին ձեռներով զարկելու, ձեռներն ամեն վայրկյան Փորի վրա միացնելու և գլուխն աջ ու ձախ երերելու սովորությունից։


Պ․Արաքսյանին կցանկանայի խույս տալ չափազանցություններից և, որքան կարելի է, ամենածիծաղելի դրերում