միշտ, երբ դերասանուհին հեռանում է յուր ամպլուայից, դիմում է կեղծիքի ու չափազանցությունների։
Այնինչ նույն դերասանուհին կարողանում է մեծ տպավորությոլն գործել, երբեմն նույնիսկ սիրտ շարժել լուրջ, թեև կոպիտ, դրամատիկական դերերում։ Այնտեղ, ուր պահանջվում է քնքշություն, ձևերի նրբություն, զգացումների հանդարտ, բայց խոր արտահայտություն, տիկինը չգիտե ինչ անե, որ փախչի յուր ձիրքի բողոքից։ Իսկ այնտեղ, ուր պահանջվում է արտաքին էֆեկտ, խոշոր շարժումներ, գգացումների կատաղի արտահայտություն, տիկինն յուր դերումն է։
Առանձին առաջադիմություն տիկինն այս չորս տարվա ընթացքում չի արել, եթե չհաշվենք, որ այժմ անհամեմատ ավելի լավ է հագնվում, քան առաջ։ Սակայն սերը դեպի յուր արվեստը տակավին վառ է նրա մեջ առաջվա պես, ինչպես երևում է նրա խաղից։ Կա մի բան, որ տիկին Սիրանուշին տակավին ամբողջ գլխով բարձր է պահում խմբից՝ նրա սքանչելի առոգանությունը, արտասանությունն ու ձայնը։ Այս կողմից նա մրցակից չունե։ Հայ խմբի այժմյան դրության մեջ այս մի խոշոր առավելություն է։ Ոչ ոք չգիտե հայ լեզուն այնքան նուրբ արտասանել ու մինչև անգամ գեղեցկացնել, որքան տիկին Սիրանուշը։
Եթե ունենար գեղեցիկ արտասանություն նաև տիկին Մայսուրյանը, խումբը մեկի փոխարեն կունենար երկու լավ դերասանուհիներ։ Սակայն լեզվին լիակատար տիրելու, գոնե նրան բեմական դարձնելու համար բավական չէ այն կարճ ժամանակամիջոցը, որ խաղում է բայ բեմի վրա տիկ․ Մայսուրյանը։ Նա դեռ երկար պիտի աշխատի յուր արտասանությունը մշտկելու համար։ Գալով խաղին, պիտի ասած, որ նա զգացմունքից զուրկ չէ։ Երբեմն նույնիսկ ազդու է ու սրտաշարժ։ Ըստ երևույթին, նա տեսել է և ուսումնասիրել լավ դերասանուհիներ։ Նրա խաղի մեջ նկատվում է ժամանակակից ռեալական ուղղության բարերար ազդեցությունը։ Կփափագեինք, որ նա հետզհետե մշակեր յուր ձևերը, հարստացներ դեմքի խաղը և, ավելի համարձակ խաղալով, թոթափեր իրանից աշակերտության փոշին։