Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/273

Այս էջը սրբագրված է

շատ ու շատ բարձր դերասանուհիների կողմից ծաղր և անարգանք է գեղարվեստի դեմ...


Գալով սրանց ուժերին, այստեղ ևս նկատվում է թերություն։ Խումբը չունի սիրահարի դերերի համար դերասան,ուստի շատ պիեսներ նա կամա-ակամա աղավաղելու է։ Սակայն այդ թերության հետ ճարահատյալ պիտի հաշտվել, քանի որ Թիֆլիզի խմբից դուրս էլ չէնք կարող մատնացույց անել այդ դերերի համար պատրաստված փոքրիշատե օրինավոր ուժ։

                                —————

Անհամեմատ ավելի պակասավոր է Բաքվի խումբը։ Եթե Թիֆլիսի խումբը կարող է պարծենալ հայ բեմի այժմյան առաջին ուժերով՝ տիկ. Մայսուրյանով, պ. Աբելյանով և Պետրոսյանով, Բաքվի խումբը պարծենալու ոչ մի ուժ չունի առայժըմ։ Պ․Արմենյանը, որ հրավիրված է իբրև խմբի ռեժիսյոր,պիտի կատարի գլխավոր դերեր։ Կանանց գլխավոր դերերի համար հրավիրված են օր. օր. Ադամյան և Վարդիթեր։ Այս դերասանուհիները կարող են լինել շատ լավ լրացուցիչ ուժեր, բայց առաջնակարգ դերերի համար տակավին անպատրաստ են։ Նույնը, ավելի խորը համոզված, կարելի է ասել և պ.Արմենյանի մասին։ Այդ դերասանը, որ այնքան էլ նոր չէ և թարմ, որքան կարծվում է, սրանից 12 տարի առաջ հրավիրված էր Կ. Պոլսից իբրև անփորձ պատանի, որ տոգորված էր անկեղծ սիրով դեպի բեմը։ Մի սեզոն յուր պատանեկան ուժերը փորձելուց հետո, ն․ս հեռացավ Թիֆլիզից և ահա այժմ վերադարձել է նորից իբրև դերասան։ Ասում են, թե պ.Արմենյանը մի քանի տարի Փարիզում ուսումնասիրել է բեմական արվեստը, եղել է մինչև անգամ սցենարիուսի օգնական ինչոր թատրոնում։ Այդ, իհարկե, գովելի աշխատասիրություն է նրա կողմից։Բայց աշխատասիրությունը տաղանդի զորեղ նհցուկն է միայն և ոչ ավելի...


Մենք դեպք ունեցանք պ. Արմենյանին երկու անգամ տեսնել այս տարի բեմի վրա։ Անկեղծությունը պահանջում է խոստովանել, որ ոչ մի անգամ նրա խաղը մեզ վրա տպավորու- 273 10 Շիրվանզադե, Երկերի ժողովածու, Հ. X