միմիայն թարգմանական ռեպերտուարով: Թատրոնր այն մամահակ է միայն թատրոն, երբ հիմնված է ինքնուրույն գրականության հարստության վրա Հայերը երբեք չեն կարող թատրոն ունենալ, եթե կարհամարհեն իրանց գրականությունը, Գրականությունն է միայն թատրոնին հողի տվողը, նրա հարազատ մայրը, նրա սննդարարը։ Մոլորված են այն մարդիկ, եթե միայն կան այդպիսիները, որոնք կարծում են, թե բեմը կարող է առաջադիմել առանց ինքնուրույն պիեսների Թարգմանական պիեսներով կերակրվող բեմը մի ողորմելի, պարազիտ է, որի կյանքը որրան ամոթալի է, նույնքան և կարճատև։
Ահա մի շատ Նշանավոր հանգամանք, որի վրա պարտավոր են առանձին ուշադրություն դարձնել դրամատիկական Ընկերության ղեկավարները։ Վայ այդ Ընկերության ապագա չէին, եթե նա թատրոնը կանջատի մեր ինքնուրույն գրականությունից և կեր հակայի, թե կարող է մի իմաստուն քայլ անել առանց վերջինի աջակցության։ Հարկավ, Ընկերությունը դյութական գավազան չունի, որի մի շարժումով կարողանար ստեղծել ինքնուրույն պիեսներ։ Բաըց նա միջոց ունի և կարոդ է այդպիսի պիեսների համար հող պատրաստել։ Բավական է, որ նա առանձին խնամքով գործադրի յուր կանոնադրության այն կետը, որ թույլ է տալիս նրան դրամատիկական երկերի համար պրեմիաներ նշանակելու։ Այս կետն ենք մենք համարում կանոնադրության ծռւծը․․․
Այրի Մարիամ Մակարյանր, որ վախճանվեց սեպտեմբերիրի 24-ին, կաակել է Թիֆլիսի Հայոց Դրամատիկական Ընկերությանը 3000 ռուբլի այն նպատակով, որ այդ գումարի տո կոսբ յուրաքանչյուր տարի հատկացվի հայերեն չեզվով ղրր՝ ված լավագույն պիեսի հեղինա կին։ Այս նպ ատակով կտակ , որքան հիշում ենք, առաջին անգամն է լինում հայերի մեչ՝ Ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ խելացի կտակի հեղինակը մի կին է և այն էլ ոչ նոր սերնղից և համեմատաբար համեստ կրթություն ունեցող կին։ Վերջապես գտնվեց մի կտակարար, որ կարողացավ հասկանալ, թե դրականսւթյունն ու թատրոնն էլ հայ ազդի բարոյական առաջադիմության գործոններ են։ Ցանկալի կլիներ, սր հանգուցյալ