երբեք չի փչացնում յուր ԴեՐեՐԸ երկարամյա փորձառության շնորհով։
Տիկ. տիկ. Գուլազյանը և Ազնիվը դեռ նոր դերասանուհիներ են և այս տարի բավական առաջադիմություն են արել։ Երկուսն էլ հավասար բարեխղճությամբ կատարում են իրանց փոքրիկ, ոչ֊պատասխանատու դերերը։
Սոքա են մեր այժմյան բեմի կանացի ուժերը։
Օրիորդ Սունդուկյանցը, մեր պատկառելի դրամատուրգի դուստրը, չգիտեմ ինչու չի կամենում ծառայել յուր մայրենի բեմին, գերադասելով նրանից պ. Կրասովի խումբը... Իսկ օրիորդ Ադամյան խաղում է Բաքվում։
Ինչպես տեսնում եք, մեր բեմը չափազանց ողորմելի վիճակի մեջ է դերասանուհիների կողմից։ Հայ կինը տակավին դժվարությամբ է իրան նվիրում բեմական արվեստին։ Նա դեռ յուր տատերի նախապաշարումների ճիրաններից չի աղատվել։ նա բարվոք է համարում ժամերով ման գալ Գոլովինսկի պրոսպեկտի վրա անգործ և զբաղվել բամբասանքով, քան զբաղվել մի հաճելի, ազնիվ և օգտակար գործունեությամբ այն հասարակ պատճառով, որ նրա ուղեղը կաշկանդված է։
Բեմը ընդհանուր առմամբ փչացնում է կանանց—այս դժբախտաբար ճիշտ է, որքան ևս կամենան հակէսոակը ապացուցանել լավատեսները: Բայց այս դեռ չի նշանակում, թե ամեն մի կին, որ ոտք է դնում թատրոնական տախտակամածի վրա, անհրաժեշտորեն պետք է բարոյապես ապակինվի: Ապականվել կարելի է և բեմից դուրս։ Ամեն ինչ կախված է անհատի բարոյական առանձնահատկություններից և կամքի ուժից։ Եթե հայ կինը ունի իրավունք պարծենալու յուր բարոյական ժուժկալությամբ, թող ապացուցանի, որ կյանքի բոլոր հանգամանքներում նա ուժ ունի անապական մնալու։
Ես անձամբ փարիսեցություն և ոչ֊առաքինություն եմ համարում հայ կնոջ արհամարհանքը դեպի դերասանական արվեստը, որովհետև չափազանց կասկածում եմ նրա նահապետական առաքինության մասին, Հայ կինը չի խուսափել և