Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/282

Այս էջը սրբագրված է

Բայց իբրև կատարյալ արտիստ նա տակավին կշտամբելի է։Նախ և առաջ նրա արտասանությունը կատարելագործված չէ։ Նա չգիտե բառերն արտասանել,եթե կարելի է այսպես ասել, կլորիկ, երբեմն-երբեմն կակազում է։ Շատ անգամ հանդիսականը կարծում է, թե ահա, ահա դերասանը պիտի շեղվի և կարծում, թե նա յուր ղերը չգիտե։ Բայց պ․ Աբելյանն յուր դերերը միշտ լավ է սերտում, երբեք չի շեղվում, միայն արտասանությունը սահուն չէ և սրանով բավական թուլացնում է խաղի տպավորությունը։ Բացի դրանից, դերասանի արտաքին ձևերը բավականաչափ նուրբ չեն։ Քայլում է նա բեմի վրա միշտ խոշոր, հսկայական քայլերով, որ շատ անգամ չեն համապատասխանում դերի բնավորությանը։ Դերասանը սկսել է ճաշակով հագնվել։


Սեզոնի սկզբից մինչև կեսը պ.Աբելյանր խմբի ռեժիսյորըն էր։ Հունվարից նրան փոխարինում է պ.Պետրոսյանը։Հետևելով երեքուկես ամիս պ.Աբելյանի ռեժիսյորությանը,ես հաճույքով նկատեցի բավական առաջադիմություն խմբի խաղի և ներկայացումների կանոնավորության մեջ։ Դերերը բաժանվում էին քիչ բացառությամբ հարմար, յուրաքանչյուր մասնակցող յուր տեղումն էր։ Ներկայացումները սկսում էին ժամանակին և ժամանակին վերջանում ։ Դերասանները համեմատաբար ավելի ճիշտ էին ուսումնասիրում իրենց դերերը,և պիեսների իմաստը արտահայտվում էր ընդհանուր առմամբ բավական անսխալ։ Մի խոսքով, երևում էր հմուտ ձեռքի ղեկավարությունը։ Եթե հանդիմանության արժանի բան կա պիեսների վայրիվերո և անսիստեմ ընտրությունն էր։ Բայց 282