Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/283

Այս էջը սրբագրված է

«««»»ցայս մասին կխոսենք հետո, երբ կքննենք ամբողջ սեզոնի ռեպերտուարը։


Գալով պ. Աբելյանին իբրև թարգմանչի, կարող եմ բարեկամաբար խորհուրդ տալ, որ այս գործը թողնի։ Առանց այն էլ մեր թատրոնական թարգմանիչները բավական աղավաղել են հայ լեզուն, թող պ.Աբելյանր չօգնի նրանց ապերախտ գործին։


Պ. Պետրոսյանը կրթված, զարգացած, բարեխիղճ և վերին աստիճանի վայելուչ դերասան է։ Նա երբեք և ոչ մի դեր չի փչացնում։ Նա չունի բավականաչափ ստեղծագործական ուժ — ճիշտ է, բայց ձիրքով է և աշխատասեր։ Նրա խաղն ու ձևերը մի փոքր միատեսակ են, բայց յուր միատեսակության մեշ անգամ շատ հաճելի արտիստ է։ Այս տարի նա շատ առաջադիմություն է արել։ Մի քանի դերերում, օրինակ, «Վանյուշինի զավակները» և «Մոննա Վաննա» պիեսներում նա մեղ պատճառեց քանի մի ժամ բուն գեղարվեստական հաճույք։Նրա արտասանությունը սահուն է, թեև երբեմն սխալ։ Ձայնը մնում է առաջվա պես ազդու և համակրելի։ Միայն ափսոս,որ երբեմն երգելով է արտասանում յուր դերը։ Ընդհանրապես պ.Պետրոսյանը մի պատկառելի բեմական ուժ Է, արժանի ամենայն հարգանքի և քաջալերության։


Ինչ ասենք մեր համակրելի կոմիկ Տեր-Դավթյանի մասին, որ առաջնակարգ ուժերից է։ Սրտի ցավով պիտի շեշտեմ, որ այս տաղանդավոր արտիստը, գուցե ամենա տաղանդավորը ամբողջ խմբի մեջ, յուր ծուլությամ և անփութությամբ աղավաղեց յուր կարիերը։ Աշխատասիրությունը կես տաղանդ է, իսկ տաղանդը առանց ինքնակրթության հում նյութ է։ Միայն հում նյութով գեղարվեստին ծառայել չի կարելի։ Պ. Տեր-Դավթյանը ինչ որ անում է, յուր բնածին տաղանդով է անում։ Ժամանակը և շրջանի առաջադիմությունը նրա վրա չեն ներգործել, և այս շատ ու շատ ցավալի է։


Ահա կենդանի օրինակ պ. Տեր-Դավթյանի համար պ.Մամիկոնյանը։ Սա նրա կիսի չափ տաղանդ չունի, մինչդեռ այսօր նրանից անհամեմատ լավ դերասան է։ Ոչ յուր ներքին արժանավորություններով իհարկե, այլ յուր անընդհատ աշխատասիրությամբ և ինքնակրթությամբ։ Պ. Մամիկոնյանն 283