օր֊օրի վրա առաջադիմում է, իսկ Տեր֊Դավթյանն ահա տասնուհինգ տարի է սառել ու մնացել է միևնույն կետի վրա․․․
Առաջադիմություն նշմարվում է և պ. Հարությունյանի մեջ, թեև չափավոր։ Սա նույնպես անհրաժեշտ ուժ է և այն տարբերությամբ, որ բոլոր մյուս դերասաններից լավ գիտե հայերեն։ Ծերերի դերերը նա կատարում է շատ վայելուչ և, որ ամենա գլխավորն է, միշտ լավ է սերտում դերերը։
Նոր ուժերից կարելի է մատնացույց անել առայժմ պ․Միրզոյան երիտասարդին, որ անշնորհք չէ կոմիկ։
Այս էլ ձեզ մեր բեմական արական ուժերը։ Ոչ պակաս փոքրաթիվ և աղքատ, քան կանացի ուժերը։ Չպիտի շատ էլ խստապահանջ լինել ասելու համար, որ մեր թատրոնական բեմը դեռևս աննախանձելի վիճակի մեջ է և դեռ շատ պետք է սպասենք իսկական արտիստական խմբին։
Սեզոնի սկզբից Թիֆլիսի ժողովարան կոչված թմրած հիմնարկության մեջ նշմարվում է արտաքո կարգի կյանք։Քաղքի մոքալակները իրանց ընտանիքների հետ շաբաթը մի անգամ տեսնում են մարդավայել զվարճություն։ Տիկ ու տըկճորների քնահարբ դեմքերի վրա երևում է ուրախ Ժպիտ ու
ծիծաղ անգամ։
Ինչ է պատահել։— Շնորհալի հայ կոմիկ Արաքսյանը սեպտեմբերից կազմել է թատերասերների մի խումբ, որ շաբաթը մի անգամ, այն է երեքշաբթի օրերը, տալիս է ժողովարանի դահլիճում հայերեն ներկայացումներ ժողովարանի անդամների և նրանց ընտանիքների համար։ Խաղացվում են բացառապես կոմեդիաներ և թեթև ծիծաղաշարժ ֆարսեր։
Սկզբում ներկայացումները ձրի էին։ Դահլիճում ասեղ գցելու տեղ չէր լինում։ Նշանակեցին թեթև տեղավարձեր,դարձյալ դահլիճը ծայրեիծայր լիքն էր։ Այժմ գները մի քիչ ավելացրել են, և հասարակությունը նույն եռանդով այցելում է հայ ներկայացումները։
Ահա մի զորեղ փաստ, որ նույնիսկ կիսակիրթ և անկիրթ հայի մեջ կարելի է զարթեցնել սեր դեպի մայրենի բեմը, եթե լինին գործուն և եռանդուն մարդիկ։ Պ. Արաքսյանի ձեռնար-
284