Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/286

Այս էջը սրբագրված է

պես «Շողերը»։ Վերջը կայացավ տպաթեող, ուր Ապամյանը դուրս էր բերված զանազան դերերում։ Դա հանդեսի միակ հաջող կտորն էր։ Տիկ. Ոսկանյան հարուստ ձայն ունի, բայց երգում է դեռ շատ թույլ։ Ափսոս է այդ ձայնն անմշակ թողնել։

Ինչևէ, հանդեսն անցավ շատ անշուք, շնորհիվ կազմողների անփութության։


Իմ դուշակությունը Բաքվի խմբի մասին դժբախտաբար կատարվեց։ Սեզոնի սկզբից ես ասել էի, որ խմբի ղեկն այնպիսի մարդկանց ձեռքումն է, որ երկար վարել նրան չեն կարող։ Այդպես էլ եղավ։ Դեկտեմբերի վերջից խումբը լուծվել է, դերասանները հեռացել են Բաքվից, բացի պ. Արմենյանից, որ ինչ-որ պահանջներ է անում բեմի ղեկավարներից։ Իսկ Թազիևի թատրոնի կապալառու Լեբեդինսկին դիմել է դատարանին և պահանջում է թատրոնի վարձ սեզոնի մնացորդ օրերի համար։

Հայ թատրոնի համար դատարանի դռները քաշքշվելը մի նոր խայտառակություն է, որի նմանը դեռ չի եղել նրա պատմության մեջ։ Գեղեցիկ ապացույց, որ թատրոնի ղեկավար լինելը ամեն մարդու խելքի բան չէ և որ չի կարելի մի այսպիսի հիմնարկության ղեկը հանձնել մի ինչ-որ նավթային հաշվապահի կամ գործակատարի…


ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ


Ո. Տ, պ. խմբագիր. գիտենալով, թե ինչպիսի անհանդուրժողականություն է ցուցաբերում կովկասահայ պարբերական մամուլի մի որոշ մասր իր գրական հակառակորդների նկատմամբ՝ այնուամենայնիվ ես անհրաժեշտ գտա նշել վերքոհիշյալ փաստը, որ, եթե չեմ սխալվում իր տեսակի մեջ միակն է հայ մամուլի պատմության ընթացքում։

Ձեռնարկելով իմ երկերի լիակատար ժողովածուն հայե