ձև է տվել։ Վեպ ասելով հասկացվում է մի գեղարվեստական ամբողջություն, կյանքի մի ամբողջ գործողություն յուր սկիղբով, ընթացքով և վերջավորությամբ։
Պ. Շահրիարի գրքույկը կրում է «Ջհուղ-Քւշան», այսինքն՝ հրեասպանություն վերնադիրը, բայց հրեաների ղրուղլանընը Պարսկաստանում նրա մեջ շատ քիչ տեղ է տրված։ Հրեասպանությունը կատարվում է գրքույկի վերջում։ Այո, իհարկե, թերություն չէ, բայց ինչու գրեթե չորս հինգերորդական մասը նվիրված է հրեասպանության հետ կապ չունեցող դեպքերի նկարագրության— չգիտենք։ Գրքույկը կարող էր անվանվել և «Բարի-Քուշան» և «Հացթուխ-Քուշան» և «Ապստամբ-քուշան» և վերնագիրը ն այնչափ կհամապաաասխաներ բովանդակութչանը, որ չափ և Ջհուդ-Քուշան»։
Հեղինակը ըստ երևույթին Պարսկաց կյանքին բավական ծանոթ է, գոնե արտաքին կյանքին։ Ուստի հաճույքով նկարագրում է պարսիկ ամբոխի փողոցային անկարգությունները, պաշտոնյաների կաշառակերությունը։ Հարեմական կյանքի նկարագրությանը չենք կարող հավատ ընծայել, որովհետև հեղինակը հազիվ թե տեսած լինի հարեմ։ Այդ տեսակ մի փակաշխարհ երևակայությամբ միայն կարելի է թափանցել։ Իսկ դրա համար պետք է ունենալ առնվազն Րաֆֆիի ֆանտազիան, որ իհարկե, չի երևում պ. Շահրիարի մեջ։
«Ջհուդ-Քուշան» վեպ չէ իսկական իմաստով, գեղարվեստական նրա մեջ ոչինչ չկա, ուրեմն և՝ ստեղծագործություն։ Բայց իբրև բարքագրություն, վատ չէ։ Մի քանի տեսարաններ կարդացվում են նույնիսկ անձանձրույթ, օրինակ, 10-րդ գլուխը, որ նվիրված է հրեաների մողովին իրանց աղոթարանում։ Վիպային տարրը գրքույկի մեջ մտցրած է շատ թույլ և անշնորհք կերպով։ Դրամա չկա, հոգեբանության կատարյալ բացակայություն, գեղարվեստական պատկերների կատարյալ աղքատություն։ Մի քանի նկարագրություններ մեր մեջ հարուցին զզվանքի զգացում։ Օրինակ, ինկվիզիցյաի տեսարանը, շահի փլավ ուտելը, մանավանդ այն ,թե պարսիկը անկողին պառկելիս կնոջ որ կողմովն է մտնում նրա ծոցը, ևս առավել հարեմական կանանց տկլորության և «անփոխանության» մասին հեղինակի շեշտը։ Այս տեսակ տե-