Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/308

Այս էջը սրբագրված է

Նրա բանաստեղծական ավյունը շատ տողերում է զգացվում։ Առհասարակ, պ. Հակոբյանը իբրև բանաստեղծություններ վերարտադրող պետք է պատվավոր տեղ բռնի մեր գրականության մեջ։ Նրա ոճը բռնազբոսիկ չէ, գունավոր է, ճիշտ է, թեև տեղ֊տեղ նկատվում է հարմար բառերի ընտրության ջանք, բայց ոչ այնչափ, որ վնասի թարգմանության սահունությանը։

Գրքույկը բաղկաըած է 62 փոքրագիր էջերից և արժե 30 կոպ․, թանկ է, բայց տպագրությունը շատ մաքուր է և թուղթը շքեղ։


ՄԵԾ ԳՐՈՂԸ ԵՎ ՓՈՔՐԻԿ ՈՐԴԻՆ


Ռուսաց նշանավոր գրող Լև Տոլստոյը, որի ձայնին բնականաբար առանձին նշանակություն է տրվում բոլոր խոշոր քաղաքական և հասարակական խնդիրներում, շատ բացասական է վերաբերվում ռուս ինտելիգենցիայի և բանվոր դասի այժմյան շարժմանը։ Նորերս լրագիրները տարածեցին կոմսի աննպաստ կարծիքը այդ շարժման մասին։ Մի կարծիք որ անտարակույս շատ էլ փայլուն տեղ չի բռնիչ «Հարության» հեգինակի խորհրդավոր կենսագրության մեջ։

Տոլստոյի բացասական կարծիքի առիթով մի քանի ռուս գյուղացիներ Պետերբուրգի մի ռուս լրագրում ապեցին հետևյալ վերեն աստիճանի խրատական նամակը․

«Ամոթ է ձեզ, կոմս, որ չեք հասկանում այժմյան շարժումը։ Դուք ինքներդ, ստանալով աստծուց հազվագյուտ ձիրք, օրենքից դուրս եք։ Ձեզ ոչ ոք ոչինչ չի անիլ, ինչ որ էլ անեք և գրեք։ Դուք վեր եք օրենքից։ Բայց հիշեցեք ձեր փոքր եղբայրներին. չէ՞ որ նրանք էլ կամենում են ունենալ մարդկային իրավունքներ և սպասում էին, որ դուք կպաշտպանեք իրանց, ինչպես և ամենքը ունեին իրավունք սպասելու, աչքի առջև ունենալով ձեր գրվածները։ Մենք դիտենք սուրբ գրությունները և ուսումնասիրում ենք։ Մարդու հոգին ազատ է, բայց մարդկանց երջանկությունը և աստծու արքայությունը երկրի վրա իրագործելու համար հարկավոր է, որ մարմինն էր ազատ