Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/309

Այս էջը սրբագրված է

լինի։ Այսինքն' ամբողջ անձը, որ չլինի բռնություն խղճի,հավատի, մտքի և խոսքի վրա։ Մենք ամաչում ենք, կոմս, որ ստիպված ենք այս մասին գրել ձեզ»։


Կարճ և ազդու։ Խիստ բնորոշ է ռուս նշանավոր գրո"Տոլստոյի համար, որ նա հանրային շատ մեծ խնդիրների !մեծ դժբախտությունների ժամանակ, երևան է եկել յուր կարծիքների անսպասելի դաժանությամբ։Հիշում ենք և երբեք չենք մոռանալ նրա օլիմպիական սառնությունը մի քանի հարյուր հազար տաճկահայ կոտորվածների վերաբերմամբ։Հիշում ենք և երբեք չենք մոռանալ, որ նա չբարեհաճեց ոչ միայն մի քանի տող նվիրել միլիոնավոր հալածվածների և թշվառների բողոքին, այլև սնվեց մինչև անգամ բացարձակ արտահայտելու յուր անտարբերությունը։


Ի՞նչ է նշանակում մեծ հեղինակի այս վարմունքը։ Մեծությո՞ւն թե՞ միրաժ։ Մարդիկ կարող են չափազանց հափըշտակվել և մի սոսկ տաղանդավոր գրողի նոր մարգարեի բարձրությանը արժանացնել, բայց մի թե մարգարեները անողոք են եղել դեպի թշվառների վիճակը։


ճակատագրական է ռուս նշանավոր գրողների վերջը նըրանց հոգեկան աշխարհի համար առհասարակ։ Գոգոլը գրեց,գրեց և վերջը ընկավ միստիցիզմի մեջ, Դռստոևսկին նկարագրեց, նկարագրեց թշվառների ու զրկվածների վիճակը և վերջը դարձավ նույնպես միստիկ և թթու ազգամոլ։ Այժմ Տոլստոյը, Նա հերքում է Շեքսպիրի արժանավորությունները,տերը նրա հետ։ Շեքսպիրին շատերն են փորձել կործանել և այժմ նրանց անվան հետքն անգամ չի մնացել, իսկ Շեքսպիը կա և կմնա։ Սակայն հերքել ռուս լավագույն ինտելիգենցիայի և ռուս բանվորների լավագույն մասի ձգտումների իմաստը, այս այնքան էլ թույլ հանցանք չէ, որ պատմության պատժից զերծ մնա...


Այժմ մեծ հոր փոքրիկ որդու մասին։ Սա ևս գրող է, միայն գրող է աստառը շուռ տված Տոլստոյ-որդին «Hов. Bpemя» -ի խախուտ սյուներից մեկն է։ Դեռ մի քանի ամիս առաջ այս նոր Հերոստրատը սպառնում էր Սոլվորինի կազմած մի գնդով ջնջել աշխարհի երեսից Անգլիա կոչված պետությունը և Նևայի ափերից ռմբակոծում էր ծովերի թա- 309