Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/311

Այս էջը սրբագրված է

ներին յուր տենդենցիայով։ Ահա պիեսի բովանդակությունը երկու խոսքով։ Մի նորավարտ իրավարան գալիս է յուր ծննդավայր գյուղը և վճռում այնտեղ պարապ ել փաստարանությամբ, նպատակ ունենալով պաշտպանել անպաշտպան գյուղացիներին։ Գալիս է թև չէ, սիրահարվում է գյուղական մի հայտնի վաշխառուի աղջկա վրա։ Այդ վաշխառուն կաշկանդած է և փաստաբանի հորը, որը պարտ է նրան մի քանի հազար ռուբլի։ Իրավարանը պարզում է յուր սիրեցյալ օրիորդին նրա հոր վաշխառությունը, գյուղացիներին քերթելը, կողոպտելը և խոստովանում է, որ պետք է կռվի նրա դեմ,գյուղացիների շահերը պաշտպանեշով դատարաններում։ Օրիորդը, իմանալով հոր արարքները , զգում է դեպի նա ատելություն, բայց և այնպես հոգու խորքում սիրում է յուր ծնողին։ Տեղի է ունենում նրա և իրավաբանի մեջ երկար վիճաբանություն։ Աղջիկը խնդրում է, աղաչում խնայել յուր հորը։ Տղան չի համաձայնում։ Չի կոտրվում նաև յուր հոր ու մոր թախանձանքից և մնում է ժայռ յուր գաղափարների վերաբերմամբ։Սակայն գյուղացիները, կաշառվելով վաշխառուից, դավաճանում են նրան և հրաժարվում իրանց կեղեքիչի դեմ դատարանում ցուցումներ անելու։ Այս ևս չի հուսահատեցնում իրավաբանին և ժայռը մնում է ժայռ։ Նա զրկվում է յուր սիրեցյալից, մոռացության է տայիս հոր վիճակը, մոր արցունքը, հարսնացուի տառապանքը, գյուղացիների ապերախտությունը և ուզում է անպատճառ գաղափարական մնալ։ Հեղինակը չի պարզում, թե ժայռը ինչ եղանակով և ինչ միջոցներով պիտի կռվի վաշխառուի ղեմ, քանի որ դատավորն էլ յուր հակառակորդն է դառնում վերջ ի վերջո։ Եվ թողնելով հանդիսականին մթության մեջ, շտապում է վարագույրը ձգել։


Պիեսի լեզուն սահուն է։ Կան հաջող տեսարաններ, օրինակ, երկրորդ արարվածի սկիզբը, բայց և կան շատ ձգձգված տեսարաններ, օրինակ, հենց նույն արարվածի վերջը, ամբողջ երրորդ արարվածը, ուր միևնույն բանը մի քանի անգամ կրկնվում է, նաև վերջին տեսարանը։ Հոգեբանության կողմից պիեսը ունի թերություններ, որոնք ծագում են հեղինակի ձիրքի հատկություններից, պ. Փափազյանը յուր վեպիկների մեջ էլ հաճախ կենսական ճշմարտությունը զոհում է տենդենցիա- 311