կեղծ խելագարությունը։ Նրա ձայնի ելևջները, դիմախադր, գրիմը, զգեստը, ձևերը բնական էին և ազդու։ Հանդիսականները մի քանի վայրկյան մոռացան Ադամյան-Լիրին և ուժգին ծափահարեցին Աբելյան֊էդգարին։ Այդ երեկո արդեն Աբելյանը յուր համար ստեղծեց ապագա դերասանի անուն։ Արդեն պարզ էր, Որ այդ առույգ, կայտառ պատանու մեջ կա աստվածային կայծ։
Զդաց այդ ամենից առաջ, հարկավ, Ադամյանը և շնորհավորեց յուր դեռահաս արվեստակցին։
Բայց մեծ տաղանդներն երբեմն փոքրիկ թուլություններ են ունենում։ Այդ թուլություններին առանձնապես ենթակա են բեմական արտիստները։ «Արքա Լիր»֊ի հաջորդ ներկայացմանը Ադամյանը այնպես կրճատեց էդգարի դերը, որ Աբելյանը այլևս չէր կարող նրանից մի բան ստեղծել և ծափահարությունների արժանանալ։ Նախա՞նձ էր այդ։ — Ո՛չ։ Հայ բեմի վրա ոչ այն ժամանակ, ոչ առաջ և ոչ հետո Ադամյանը չուներ նախանձի առարկա։ Նրա դերասանական տաղանդը նույնիսկ վիճաբանությունից դուրս էր։ Նա գնահատված էր ոչ միայն հայ մամուլից, այլև տեղական ռուս լրագիրներից իբրև առաջնակարգ արտիստ։Բայց և այնպես նա դեռ չուներ այն, ինչ որ գուցե ունենար գեղարվեստի մի ուրիշ ճյուղի արտիստ — մեծահոգություն։ Նա երեխայի պես գրգռվում էր, երբ հանդիսականները ծափահարում էին,մի ուրիշ դերասանի կամ դերասանուհու։
Ասում են, որքան կարճատև է ծաղկի կյանքը, այնքան այն ավելի ագահությամբ է ծծում արեգակի շողերը։Իսկ ի՞նչ է բեմի արտիստը, լինի նա դրամատիկական դերասան,երգիչ թե նվագիչ, եթե ոչ միօրյա ծաղիկ, որ առավոտը բացվելով, երեկոյան թառամում է արեգակի վերջին ճառագայթների հետ։ Ադամյանը գերմարդկային ճիգ էր գործ դնում, որպեսզի կարողանա գրչով կամ վրձինով մի բան ստեղծել։ Եվ երբ ես հարցնում էի նրան. — Ի՞նչ կարիք ունԻՍ նկարչի անուն վաստակելու, քանի որ, իբրև բեմական արտիստ անզուգական ես։ Նա պատասխանում էր դառն թախիծով. — Ո՞վ կարոդ է իմ մասին պատմել ապագա սերնդին, 314