Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/318

Այս էջը սրբագրված է

Նա չուներ դպրոց, ուստի և ոչ մի աշակերտ չթողեց, և այսօր Կովկասում չեք տեսնիլ մի դերասան, որ հետևի նրան, և ոչ ոք էլ չի կարող հետևիլ։


Նույնն էր և ռեպերտուարի վերաբերմամբ։ Պոլսից Թիֆլիս գալով, հայ դերասաններն ու դերասանուհիները իրանց հետ բերել էին ֆրանսիական մելոդրամների վատթարագույն ճաշակը. «Կատարինե Հովարդ», «Հյուսի Գեդիե», «Կողոպտված փոստ», «Փարիզի աղքատներ», «էիոնի սուրհանդակ» և չգիտեմ էլ ինչ թատրոնական խոհանոցի լաթեր։ Տակավին լուրջ գաղափար չունենալով թատրոնի մասին, նրանք կարծում էին՝ հենց այդ է որ կա բեմական գեղարվեստը։ Բարեբախտաբար, Թիֆլիսում կային երկու տարր, որ աստիճանաբար ազդեցին նրանց վրա։ Այդ, նախ, թատերասերների մի խումբ էր, ապա՝ ռուս թատրոնը։ Եվ այս երկու տարրերի ազդեցությամբ՝ Ադամյանը, մի քանի տարի չանցած, դեն շպրտեց մելոդրամները և ձեռք առավ լուրջ պիեսներ։ Բայց շուտով նա արդ շրջանն էլ անցավ և դարձավ կլասիկների երկրպագու։ Պոսից Թիֆլիս գալով, նա Շեքսպիրի և Շիլլերի մասին բերել էր շատ թյուր հասկացողություն, թեև պատանի հասակում ոդեվորվել էր Օլրիջով։ Արդար Հովհաննիսյանն ինձ ասում էր, որ երբ առաջին անգամ Ադամյանը կարդում է Համլետը, ամենայն լրջությամբ ասում է.

- Այդ Համլետը օնանիստ մըն է։

Բայց հետո նորից կարդում է, միանգամայն փոխվում է և շատ չանցած դառնում է Շեքսպիրի մոլեռանդ երկրպագու։ Վերջին տարիները նա արդեն ուսումնասիրել էր բոլոր քննադատությունները հանճարեղ դրամատուրգի մասին։ Սակայն տարօրինակ բան։ Յուր մահից ընդամենը երկու տաբի առաջ Ադամյանն ամենայն լրջությամբ վիճում էր ինձ հետ, թե Շեքսպիրը ոգեխոս (Spirite) եղել է և սրանով էր բացատրում ուրվականների երևալը։ Որտեղի՞ց է նա առել այդ հակագիտական գաղափարը, չգիտեմ, բայց նկատելի էր, որ ան