Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/322

Այս էջը սրբագրված է

կան սեզոն, որի ընթացքում չներկայացվեն առնվազն երկու֊երեք նոր ինքնուրույն պիեսեր, փույթ չէ, որ ներկայացվածների մեծ մասը մանկական թոթովանք է, սլատահում են և ուշադրության արժանի գործեր։ Արդեն Վրթանես Փափազյանի, Ա. Ահարոնյանի, Լևոն Մանվելյանի, էմին Տեր-Գրիգորյանի, Ալ. Աբելյանի պիեսները գրավել են ուշադրություն և մեկից ավելի անգամ ներկայացվել։

Ի՞նչն է հեղինակներին դեպի թատրոնական բեմը գրավողը։ Բեմի քիչ թե շատ կանոնավոր վիճակը, անսամբլ և առանձին դերասանների տաղանդավոր խաղը, որոնց մեջ կարելի է ասել առաջին տեղը Աբելյանին է պատկանում։


Թատրոնի գլխավոր միջավայրը Թիֆլիսն է, այստեղ է կենտրոնացած Հայ հասարակության գեղարվեստագետ մասը, եթե համարձակվենք թույլ տալ, որ կա այսպիսին Հայ ազգի մեջ։ Այնտեղ այժմ դերակատարն այլևս չի կարող հանդիսականին Հիացնել գոռում-գոչյուններով, կուրծք ծեծելով և ոչ էլ բեմական երկը՝ թույնով, արյունով և անբնական, անհեթեթ ինտրիգներով։ Մելոդրամաներն առմիշտ աքսորված են Հայ բեմից, բացի մի քանի բացառիկ դեպքերից։ Ի պատիվ կովկասահայ մամուլի, պիտի ասել, որ նա սկզբից ի վեր առհասարակ հալածել է մելոդրաման։ Սակայն, դժբախտաբար, լուրջ թատրոնական հասարակությանը կից կա մի կիսակիրթ ամբոխ, որ ամենից ավելի է աղմուկ բարձրացնում թատրոնում։ Այդ ամբոխը ուղղակի վնասակար է իր տարօրինակ և հակագեղարվեստական վերաբերությամբ թե դեպի դերակատարները և թե դեպի բեմական երկերը։ Շատ անգամ ծափահարում է անտանելի աղմուկով և անշնորհք դերասանին, և ձիրքավորին, և վատ պիեսին էլ, և լավ պիեսին էլ հավասար։ Որոշ ճաշակի և հասկացողության կատարյալ բացակայություն։ Դերասանին նայում են իբրև խեղկատակի, որին կարելի է ամեն վայրկյան տեղի և անտեղի բեմ կանչել, վերնահարկից ծաղիկներ թափել վրեն, փոքրիկ թերթիկներ «կեցցե»-ներով և մինչև անգամ գտակներով ռմբակոծել։ Պատահում է,