Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/325

Այս էջը սրբագրված է

երեկո դnip բիչ էր մնում հեղինակի վզին ՛փաթաթվեիք, իսկ այսօր...


Գիտե՞ք ինչ է պատասխանում քննադատը։


—Ես հիացա պիեսով, ինչպես հանդիսական բայց պարտվում եմ, ինչպես ռեցենգենտ


Խոսակիցը բարձըաձայն ծիծաղում է. քննադատն իրան արդարացնում է այսպես․


—Հավատացեք, խմբագրությունն ինձ ստիպեց, որ անպատճառ պախարակեմ պիեսը, որովհետև հեղինակը լրագրի բարեկամներից չէ։


Պատկերը պարզ է...


Այս տեսակ անաողարություն մամուլի կողմից կատարվում է բոլոր հեղինակների, բոլոր դերասանների վերաբերմամբ։ Այդ արդեն հայ լրագիրների արյան մեջ արմատացած մի ախտ է։ Ահա ինչու ռուսահայերի մեջ մամուլը գրեթե ոչինչ աղդեցություն չունի թատրոնի և գրականության վրա։ Անուն վաստակած դերասանները մեծ մասամբ արհամարհում են նրա կարծիքը։ Բայց նորահաս ուժերը չեն կարող անտարբեր մնալ է և ահա մամուլը, շփոթեցնելով այդպիսիներին, չարաչար վնասում է թատրոնի առաջադիմությանը։ Բարեբախտաբար է վերջին տարիները նկատվում է փոփոխություն. փոքր առ փոքր, հայ լրագիրները դառնում են անաչառ, արդեն զգալով, որ ոչ ծայրահեղ հարձակումներով և ոչ անտեղի գովասանքներով թատրոնին ծառայություն մատուցանել չի կարելի։ Եվ սկսվել է մի նոր, համեմատաբար լուրջ ուղղություն՝ քննադատական։


Բայց դառնանք դերասաններին։ Մի անախորժ իրողություն է, որ հայ դերասանները չափազանց ծույլ են։ Չունենալով բեմական և գեղարվեստական կանոնավոր կրթություն, նրանք չեն աշխատում իրանց միտքն ու ճաշակը մշակել գոնե ինքնակրթությամբ։ Իրականապես կարելի է ասել, որ հազվագյուտ է այն դերասանը, որի հետ մի զարգացած մարդ կար ողանար կես ժամ զրուցել։ Գեղարվեստի տարրական