Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/326

Այս էջը սրբագրված է

օրենքներին անծանոթ, նրանք չունեն և դրականական զարգացում։ Շատերի մտավոր պաշարը մի քանի ժամանակակից պիեսներից դենը չի անցնում։ Կան դերասաններ, որ չեն հասկանում նույնիսկ այն պիեսների իմաստը, որոնց մեջ դեր ունին։ Կան և այնպիսիները, որ ո՜չ հայերեն և ո՜չ մի ուրիշ լեզվով ուղիղ գրել գիտեն։ Պիեսների լեզուն բեմի վրա աղճատվում է զարմանալի բարբարոսությամբ։ Հաճախ լսում ևս տակառապետի փոխարեն գավառապետ, կամայականության փոխարեն կամակորություն և այլ այսպիսի բաներ։ Քիշ թե շատ դրական մաքուր լեզու հայ դերասանների մի խոշոր մասի համար հավասար է շինականին։ Հազվագյուտ է այն դերասանը, որ ներկայացման երեկո յուր դերը ծայրեծայր անգիր իմանա։ Նոր պիեսները փորձվում են հազիվ հինգ-վեց անգամ։ Մի բան, որ եթե Անտուանին ասես, կապշի։ Դեռ այսօր էլ պատահում են դեպքեր, երբ դերասանը բեմ է դուրս գալիս թե չէ՝ աչքերը տնկում է հուշարարի խցիկի վրա։ Երկու տարուց ավելի է այցելում եմ ֆրանսիական թատրոնը, տեսել եմ բոչոր բեմերը և չեմ հիշում, որ մի ֆրանսիացի դերասան, շինի նա ամենավերջինը, յուր դերը մոռանա կամ անդրադարձը (re՜plique) ուշ տա։ Քսանվեց տարի այցելել եմ հայ թատրոնը և չեմ տեսել մի ներկայացում, որի ընթացքում յուրաքանչյուր դերակատար գոնե երեք անգամ սխալված չլիներ։

Հայ բեմը մինչև այսօր ռեժիսյոր չունի։ Այսօր մեկն է ցուցմունքներ անում, վաղը մյուսը։ Կան դերասան ու դերասանուհիներ, որոնք ոչ մի ցուցմունք չեն ընդուսում, համարելով իրանց միանգամայն անսխալ։ Խաղի մեջ չկա սիստեմ, հաջորդականություն։ Հայտնի դերասանուհիներից մեկը պիեսի ամբողջ ընթացքում ծուլորեն, կարծես ակամա, արտասանում է յուր դերը միապաղաղ, առանց ավյունի, առանց խաղի և քնեցնում հանդիսականին. մեկ էլ տեսար հանկարծ ոգևորվեց, խաղաց, ծափահարություններ կորզեց և ինքնագոհ հեռացավ բեմից։ Ասել է, նա յուր դերի այդ կտորի համար էր միայն պահել յուր ուժերը, մնացյալը ոչինչ, կարելի է աղավաղել։ Այդ, իհարկե, խաղ չէ, դերասանություն չէ, գեղարվեստ չէ․․․

Այս է հայ թատրոնի կացությունը մոտավորապես։