Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/327

Այս էջը սրբագրված է

Ինչպես տեսնում եք, նա շատ է հեռո կանոնավոր թատրոն համարվելու վիճակից, բայց, այսուամենայնիվ, այսօր անհամեմատ բարձր է, քան տասը֊տասնհինգ տարի առաջ։ Հայ Դրամատիկական ընկերության վրա է ծանրացած ռուսահայ թատրոնի առաջադիմությունը կանոնավորելու պարտքը։ Կարո՞ղ է նա անել այս, թե չէ՝ չգիտեմ, բայը ցանկալի է, որ վարչությունը յուր եռանդը կրկնապատկի։


Ձայնի սրտաշարժ տեմբրը, հարուստ դիմախաղ, բնորոշ գրիմ, դերի հոգեբանական ուսումնասիրություն, ազդու արտահայտություն լուռ հույզերի, տանջանքների և բերկրության՝ ահա ընդհանուր խոսքերով Աբելյանի արժանավորությունները։ Նրա խաղը անկեղծ է, բնական և միշտ բազմակողմանի։ Երբեք նա մի դերում չի հիշեցնում յուր մի ուրիշ դերը, ինչպես դերասանների մեծամասնությունը։ Նրա ձևերը, շարժումները, արտասանությունը, առոգանությունը, քայլվածքը,ծիծաղը, գրիմը, մի խոսքով՝ խաղի արտաքին ամբողջ երանգը (COloris) միշտ համապատասխանում է ներքինին և հավատարիմ հեղինակի գծագրածին։ Աբելյանի հայը հայ է, ռուսը՝ ռուս, սկանդինավցին՝ սկանդինստվցի (Իբսեն), գերմանացին՝ գերմանացի (Հաուպտման, Ձուդերման), գեթ այնչափ, որչափ նա կարողացել է անձամբ դիտել կյանքը։ Միայն նրա ֆրանսիացին է մի քիչ ետ մնացել, և այս թերությունն ինքն էլ զգալով՝ խույս է տալիս սալոնական դերերից։ Բայց ի՞նչ փույթ, քանի որ նա երբեմն մի շարժումով, մի շեշտով գծագրում է մի ամբողջ, եթե ոչ տիպարը, գեթ բնավորությունը։


Աբելյանի խաղը պարզ է, ռեալական և ժամանակակից։

Նա հայ Անտուանն է։ Կեղծ կլասիկականության նշույլ անգամ չկա նրա մեջ։ Պարզ է և հոգեբանորեն ճիշտ, ուրեմն և գեղարվեստական, վասնզի գեղարվեստի բուն իմաստը պարզության մեջ է, այսինքն՝ իրականության, կյանքի, հոգեբանական ճշմարտության։ Ինչպես խոսքը՝ բանաստեղծի, նույնպես ժեստը դերասանի համար մտքի և զգացման արտահայտիչն է։ Ինչպես այն կատարյալ բանաստեղծը, որ զզվում