և արժանի խորին ուշադրության։ Առանց սեփական շինության' հայ բեմի գոյությունն եղել է և միշտ էլ կլինի ողորմելի, և քանի որ չկա նրա համար մի մշտական օթևան, չի կարող լինել և հայ թատրոն բառիս իսկական իմաստով։
Սակայն Հայ Դրամատիկական ընկերությունն իր բարձր նպատակն իրագործելու համար ավելի անհարմար ժամանակ չէր կարող ընտրել, քան այժմ, Ջեզ հայտնի է, թե ներկայումս ինչ նյութական ճգնաժամի մեջ է գտնվում հայ հասարակությունը, հայտնի է նաև, քանի֊քանի թատրոնին հավասար և գուցե ավելի մեծ և ավելի անհետաձգելի կարիքներ կան այժմ, որոնց պետք է լրացնեք։ Սովը Տաճկա֊Հայաստանում, սովը Կովկասում, Հայրիկյան ֆոնդ, Ներսիսյան դպրոց» էջմիածնի ճեմարան և այլ մեծ ու փոքր հիմնարկություններ, որոնց համար ներկայումս ժողովարարություններ են Լինում կովկասահայերի մեջ։ Ուստի, ներելի է հարցնել. արդյոք Դրամատիկական ընկերությունը ի՞նչ հույսերով է ասպարեզ գալիս ժողովարարություն անելու և ինչ գումար է մտադիր հան դանակել։
Մի փոքրիշատե օրինավոր թատրոն շինելու համար անհրաժեշտ է ունենալ առնվազն 1/2 միլիոն ռուբլի։ Այո, ոչ պակաս, քանի որ գրեթե այդչափ է ծախսվել Արտիստական թատրոնի վրա և նույնչափ ծախս արժե, եթե ոչ ավելի, Արքունական թատրոնը։ Կառուցել մի հասարակ շինություն, ենթադրենք վրաց ողորմելի թատրոնի պես, անշուք բեմով, թերի և աղքատիկ դեկորասիոնով' ընկերությունը չի կարող, եթե ուղում է ունենալ մի իսկապես օրինավոր թատրոն։ Թիֆլիսի հայ հասարակության պահանջներն արդեն որոշ չափով զարգացել են։ Արտիստական թատրոնի համեմատական հարմարություններին ընտելանալուց հետո այժմ անկարելի է, նույնիսկ վնասակար և ոչ գեղարվեստական, դուրս բերել այդտեղից թատրոնական հասարակությունը և տանել մի պակաս շքեղ թատրոն։ ԵՎ հասարակությունը չի էլ գնա։
Այլ է, եթե մենք կամենանք կառուցանել մի էժանագին ժողովրդական թատրոն, այն է' մի հասարակ դպրոց և ոչ գեղարվեստի բարձր տաճար։ Այս դեպքում աղգային հանգանակության դիմելու կարիք էլ չէո լինի։ Բայց մենք ուզում ենք