Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/33

Այս էջը սրբագրված է

մաձայն ապրելու, երբ իմանում է, որ նա սիրում է դարձյալ յուր նախկին ազնվական փեսացվին։ Այս ազատությամբ և յուր համբեոությամբ ու անսահման վեհանձնությամբ հարուստ հանքատերը ի վերջո հաղթում է և յուր կնոջ ազնվական սրտի համառությունը, Կլարան սիրահարվում է նրան խելագարի պես։ Ֆիլիպպը յուր անսահման սերը տակավին ծածկում է կեղծ անտարբերության քողով։ Կլարայի սերը հասնում է ծայրահեղության, բայց ապարդյուն։ Տեղի է ունենում դուքսի և Ֆիլիպպի մեջ մի մենամարտություն։ Կլարան դիմում է անձնազոհության յուր ամուսնու կյանքը փրկելու համար դքսի ատրճանակի հարվածից։ Նա վիրավորվում է յուր ամուսնու փոխարեն, բայց նա անսահման բախտավոր է համարում իրան, երբ յուր շրթունքների վրա ընդունում է Ֆիլիպպի սիրոնախընծա համբույրը։

Այս է պիեսի էական բովանդակությունը, մանրամասնությունների հիշելը կարող է ձանձրույթ պատճառել ընթերցողին։

Եվ այս բեմական դժվարություններով լիքը պիեսան ամսույս 14֊ին հայոց բեմի վրա թատրոնասերների խումբը խաղաց արդարև շատ հաջող։ Առանձին հաջողությամբ կատարեցին իրենց դերերը մանավանդ կանայք, այնինչ տղամարդկանց ուժերը կարծես հավասար չէին առաջիններին։ Օր. Նազարբեկյանը, որ կատարում էր պիեսի գլխավոր հերոսուհու Կլարայի դերը, հարկավ, վերցրել էր յուր վրա ահագին դըժվարություն։ Ի նկատի ունենալով, որ նա առաջին անգամն էր բեմ դուրս գալիս, այն էլ մի այնպիսի դժվար դերում, նա ունեցավ մի այնպիսի հաջողություն, որ շատ քչերն են ունենում։ Նրա գեղեցիկ արտասանությունը, բեմական ձայնը, վըստահ շարժվածքները արտահայտում էին մի դերասանական անհերքելի ձիրք, և մարդ դժվարանում էր հավատալ, որ նա առաջին անգամն է բեմ դուրս գալիս։ Որքան ցանկալի կլիներ, որ այդ ձիրքը, կաըելույն չափ, հաճախ փայլեր հայկական բեմի վրա։ Մյուս գլխավոր հերոսի' հանքատեր Դերբլեի, դերը կատարում էր պ. Վ. Մամիկոնյանը։ Պ. Մամիկոնյանը երկար տարիներ արդեն մասնակցել է անթիվ անդամ թատերասերների ներկայացումներին, ուրեմն բնական է, որ գովելի հմտությամբ խաղար։ Եվ նա կարողացավ մեծ հաջողությամբ