Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/334

Այս էջը սրբագրված է

ժպտում։ Ներքև դրած է մի մեծ բաժակ, արյունը կաթիլ կաթիլ հոսում է այնտեղ։ Հեղինակը դարձյալ կին է, և այս անգամ ռուս...


— Ինչո՛ւ է այդ նկարել,— հարցնում եմ նկարչուհու ծանոթներից մեկին։


— Պառավել է, սպասում է իր վրա ուշադրություն գրավել։


Այս պատասխանի մեջ է անկախների մեծամասնության ձգտման գաղտնիքը։ Ամեն ոք ուզում է իր վրա ուշադրություն գրավել, հետաքրքրություն շարժել, այս կամ այն կերպ, միջոցների խտրություն չկա։


Ներկան չի կարող ներկայի դատավորը լինել, պնդում են անկախները։


«Դուք մեզ համարում եք այլասերվածներ»,— ասում էին մի ժամանակ դեկադենտները, — «դուք մեր ուղղությունը համարում եք «անկում» (d՛ecadence), շատ բարի, մենք ընդու֊ նում ենք այդ անունը և այսուհետև մեզ կկոչենք դեկադենտներ, բայց խնդիրը անվան մեջ չէ, տեսնենք ապագան ինչ կասի» ։


Ապագան հեռու չէ։ Այն եկավ և իր անողոք դատավճիռը կայացրեց. դեկադենտների վիթխաթի մեծամասնությունը գեղարվեստների և դրականության ասպարիզում շուտով ցույց տվեց իր ապիկարությունը։ Նային նրանց շարքերում և տաղանդներ, բայց այժմ, այլևս նրանք դեկադենտներ չեն կոչվում, այլ արտիստներ։ Տաղանդն է, որ գնահատվում է, և ոչ արվեստական կերպով կամ քմահաձույքով հորինված ուղղությունը։ Մոնեն և Մանեն այսօր անցել են ֆրանսիական նշանավոր գեղարվեստագետների շարքը ոչ նրա համար, որ այնքան բարձրացրին էմուպրեսիոնիզմը, այլ որովհետև նրանց վրձինը օժտված էր երկնային հրով։ Բայց քանի մեռյալ կերպարանքներ կան այդ Հսկաների Հուրջը, քանի՛-քանի՜ դիակներ է թողել նրանց պատվանդանի քով էմպրեսիոնիզմը։


Անվանիր քեզ դեկադենտ, սիմվոլիստ, էմպրեսիոնիստ,վիբրիստ, ինչ կամենաս, ուղղության մեջ չէ քո փրկությունը,աղ բնությունից ստացած ձիրքիդ մեջ։ Եթե ունես ձիրք, ար֊ 334