«»այլ ներկարարի կարասից դուրս եկած լաթեր։ Երբեմն ներկերի շերտերն այնքան թանձր էին, որ դուք փոխանակ իլյուզիայի՝ յուղի փայլն էիք տեսնում։
- Ի՛նչ բարբարոսություն, — ասում էիք դուք վրդովված։
- Ա՜, դուք չեք հասկանում, այս է ապագայի գեղարվեստը նկարչության մեջ,— պատասխանում էին դեկադենտները, որոնց մի մասը նորության տենչով վառված մոլեռանդներ էին, ոչ զուրկ տաղանդից, իսկ մյուս մասը «չգնահատված հանճարներ» կամ ուղղակի պսիխոպատներ։
Ժամանակը ցույց տվեց ամենքին իր տեղը։ Դեկադենտների մեծամասնությունը իր «ստեղծագործական աստվածային հուրը» վաճառեց արդյունաբերությանը, և գործարանատերերը ընդարձակորեն շահագործեցին նրանց։ Եվ այժմ մանր-մունր ֆաբրիկային իրերը, որ ահագին թվով տարածվում են աշխարհի չորս կողմերը Ֆրանսիայից, մեծ մասամբ,դեկադենտական ճաշակով են, այդ ափսեները, բաժակները,արձանիկները, դանակ-պատառաքաղները, ծխախոտի տուփերը, կանանց հովհարները, քորոցները, քսակները և հազար ու մի առարկաներ, որոնք գեղեցկի հավակնություն ունին։Բայց իսկական գեղարվեստների մեջ դեկադանսը ետ է քաշվել,տեղի տալով մարդկային մտքի և զգացումների ավելի բնական ուղղությանը։
1906 թվականի ցուցահանդեսում գույների բարբարոսությունը տակավին սոսկալի էր պեյզաժի մեջ։ Ահա ձեզ մի նկար, ներկայացնում է, իբր թե, անտառը ամառ ժամանակ։
Նայում եք, նայում մոտիկից, հեռվից, ամեն կողմից, ոչ ինչ չեք կարողանում նշմարել բացի ծառերի սեփ-սև կամ մուգդեղին բներից և նրանց միապաղաղ կանաչ սաղարթներից։
Ճյուղեր ու տերևներ չկան, օդը չի անցնում նրանց արանքով,երկնքի փոխարեն՝ ներկած կտավ, ո՛չ խորություն, ո՛չ ամպ,արեգակի ճառագայթների փոխարեն փայլում է ներկի յուղը։Ահա մի ուրիշ նկար, ծովային տեսարան է իբր թե։ Դարձյալ ներկ և միայն ներկ, կապույտ կամ կարմիր։ Այստեղ զուր կլինի փնտրել ջուր, օդ, հորիզոն։ Նավերի փոխարեն ինչ-որ կեղտոտ խոշոր բծեր, մարդկանց ստվերները ներկված արյունով, կամ վերին աստիճանի նիհար և երկայն, կամ չափա-
343