Ղանց կարճ ու հաստ, միևնույն չափով, ուր որ են, հեռվում թե մոտիկում, անճոռնի, այլանդակ կերպարանրներ։ Այդ է գեղարվեստը, դուք չեք հասկանում, ձեր զավակները կհասկանան։
Անցյալ տարի այս տեսակ հրաշալիքների թիվը զգալի չափով պակասեց, իսկ այս տարվա ցուցահանդեսում նրանք դրեթե բոլորովին բացակայում են, եթե ուշադրության չառնենք մի տասնյակ կտավներ, որ այլևս դիտողի ներողամիտ ժպիտն են շարժում։
Այժմ տիրող ներկերն են' բաց, շատ բաց մանիշակագույնը, նուրբ, շատ նուրբ դեղինը, կաթնագույնը և սպիտակը՝ հազիվհազ տոգորված երկնային գույնով։
Գույները նորից հաշտվել են և ձուլվել ամենուրեք իրանց բոլոր տեսակների մեջ. պերսպեկտիվը նորից բռնել է իր արժանավոր տեղը։ Արտիստը զգացել է նորից, որ մարդկանց հոգու հետ պիտի խոսել պարզ, հասկանալի լեզվով, որ գեղարվեստը չի սիրում հոգեկան հիվանդի բարբաջանք, որ շառլատանություն է փոխանակ ազդելու և ներշնչելու, դիմել հիպնոտիզմի միջամտությանը, որ գեղարվեստագետ դիտողին չպիտի դնել այն հնդկացու վիճակի մեջ, որ ժամերով անթարթ նայելով իր ոտի ցուցամատին, վերջապես, երևակայում է, թե հավիտենական դրախտն է տեսնում։ Այժմ ծովը ծով է արդեն, լեռը՝ լեռ, անտառը' անտառ և որքա՜ն բնական, որքան նուրբ։ Դուք պատրաստ եք Արժանսի, Շվալիեի, Օբյուրթենի, Կուրանի, Դանիոյի և այլ ուրիշ տասնյակ պեյզաժիստների ու մարինիս տների մեծ ու փոքր նկարների առջև կանգնել Ժամերով, եթե այդ խուռն բազմությունը, որ անցնում է աջ ու ձախ,չի հրի ձեզ և չի բոթի յուրաքանչյուր վայրկյան։
Բազմությունը կանգ չի առնում պեյզաժների առջև, այլ անցնում է։ Սակայն 'իրանսիացին սիրալի ր է այնքան, որ պատրաստ է իր չտեսած բանն անգամ գովելու։ Նա գիտե, որ
արտիստին վիրավորելը ծայրագույն անքաղաքավարության և տգիտության նշան է։ Եվ ահա հազիվ նա մի անցողիկ հայացք է ձգել այդ սքանչելի լեռնային տեսարանի կամ ծովային
պատկերի վրա, և արդեն լսում եք.
— Ի՛նչ գեղեցիկ է, ի՜նչ հրաշալի է և այլն, և այլն։
344