... Ներկա ցուցահանդեսում ես բազմաթիվ օտարների շարքում փնտրեցի և հայի անուն։ Թերթելով նկարիչների ցանկը, գտա միայն մի անուն, որ սակայն այժմ կիսով չափ ֆրանսիացի է։ Դա տիկ. Բաբայան-Կարբոնելն է (Արմինիա), բժիշկ Բաբայանի դուստրը։ Հարկավ շտապեցի հայրենակցիս գործերը տեսնելու և գոհ եմ, որ տեսա։ Տիկինը այս տարի ցուցադրել է ընդամենը երկու նկար, երկուսն էլ ներշնչված ստեղծագործական հոդով։ Տիկինը նշանավոր Կարիերի աշակերտն է, այն նկարչի, որ դարավերջի ամենափայլուն աստղերից մեկն է և որ համաշխարհի նկարչության մեջ ներմուծեց մի բոլորովին նոր ուղղություն: Կարիերի վրձինը միանգամայն տարբերվում է մյուսներից։ Այն կատարելապես ինքնուրույն է և դուրս բոլոր մինչև այժմ եղած դպրոցներից։ Նրա բոլոր նկարները (գլխավորապես խմբական և պորտրեներ) աչքի են ընկնում իրենց կինեմոնագույն ներկերով և թափանցիկ, նուրբ ամպային շղարշով, որ մի առանձին հրապույր է տալիս կտավներին։
Արձանագործության մասին կխոսեմ, երբ կբացվի Sa lоП - ը։ Նկարագրածս մասը գարնանային ցուցահանդեսի՝ ինչպես միշտ, այս տարի ևս Salon-ի համեմատ, աղքատ է արձանագործությամբ։ Sa!on-ն է, ուր մասնակցում են Գլխավորապես արձանագործները։ Սակայն ներկա բաժանմունքը ունի իր մեջ Ռոդենի երեք նոր գործերը, այն Ռոդենի, որ ֆրանսիական այժմյան փառահեղ արձանագործության առաջին պարծանքն է։
Այգ ժամանակակից հանճարի մասին կգրեմ այն ժամանակ, երբ պատիվ կունենամ նրա արհեստանոցը այցելելու։
SALON
1
Ապթիլի 30-ն է, գարնան առաջին օրը։ Առաջինը ոչ օրացույցով, իհարկե, այլ բնության մշտափոփոխ հաճույքով։ Ամբողջ ապրիլը ցուրտ, քամի, անձրև, կարկուտ, մինչև