Փարիզում են ուզում բանալ իրենց գեղարվեստների համար բարձրագույն դպրոց։Մտանք սալոն։ Հասարակությունը ներսո։մ տակավին նոսր է. բայց սպասեք մի քանի ժամ ևս,և այդ ընդարձակ դահլիճներում ասեղ գցելու տեղ չի լինի։ Գալիս են Փարիզի բնակչության վերին շերտերը' արիստոկրատիան, բուրժուազիան և գեղարվեստական ու գրականական աշխարհի ներկայացուցիչները։ Ամբողջ rez de' chaussee.-ն (ներքին հարկը) հատկացրած է արձանագործության և ճարտարապետության։ Երևակայեցեք թիֆլիսի Երևանյան հրապարակը երեք ճյուղերի բաժանված խայտաձև ծածկված ապակյա կտուրով և հետո վարագուրված սպիտակ կտավով, որպեսզի լույսն անդրադառնա ավելի զորեղ։ Տրոպիկական բույսերի և փարթամ ծաղիկների մեջ դասավորված են սպիտակ արձաններ ամեն դիրքի տեսակի և չափի։ Եվ բարձրանում են պատշգամբ, այսպես ասած, թռչունի թռիչքից տեսարանը դիտելու։ Իմ աչքերի առջև բացվում է մի սքանչելի պատկեր։ Ահա այստեղ է երևում ֆրանսիացու ճաշակի նրբությունը՝ այդ արձանների դասավորության մեջ։Կենտրոնը կազմում է մի ձվաձև հրապարակ, ուր տեղավորված են ամենաառաջնակարգ արտիստների գործերը։ Որպիսի՜ համաչափություն գծերի և շրջանների։ Աջ ու ձախ սփըռված են երկրորդական գործերը, որոնք, սակայն, մրցումից դուրս են, այնուհետև առաջին հարկի պատշգամբների վրա,տեսարանի շուրջը, այն արտիստների գործերը, որոնք դեռ սպասում են պարգևի և ով գիտե քանի տարի պիտի սպասեն։Բազմությունը հետզհետե խտանում է, և չորս ժամին մոտ արդեն անհնարին է շարժվել։ Այնուամենայնիվ, ես հրելով կարողանում եմ մի պտույտ գործել։ Տպավորությունը վերին աստիճանի խոր է։ Վերջին երեք տարվա իմ տեսած ցուցահանդեսներից այս տարվանը ամենահարուստն է «գլուխ֊գործոցներով»։ Ես կաշխատեմ մի քանի նամակներով ամփոփել իմ տպավորությունները։ Առայժմ կարող եմ ասել որ ֆրանսիական գեղարվեստը դադարել է խելառ ոստումներ անելուց։ Ներկա հանդեսում գրեթե կատարելապես բացակայում են հիվանդոտ մտքի և զգացումների արտադրու-
Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/349
Այս էջը սրբագրված է