Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/352

Այս էջը սրբագրված է

Սակայն «պատվերն» ունի և իր լավ կողմերը։ Միայն ոչ մասնավոր, այլ այն պատվերները, որ տալիս է կամ կառավարությունը, կամ այս ու այն քաղաքի վարչությունը։ Այս դեպքում պատվերները հասարակական նշանակություն ունին, գաղափար են պարունակում իրենց մեջ, և արտիստն ունի իր ստեղծագործական ձիրքը ցույց տալու միջավայր։ Այս տեսակ «պատվերն» է, որ այնքան մեծ զարկ է ավել ֆրանսիական արձանագործությանը, որ այսօր հավասարը չունի աշխարհում։ Մտոք Լուվր, Լյուքսեմբուրգ, անցեք ամբողջ Փարիզը, որ այսօր մի կատարյալ թանգարան է, հիացեք այդ հսկայական մոնյումաններով, այս սքանչելի արձաններով ու կոթողներով, դրանք բոլորը կամ պատվերներ են կառավարության կողմից, կամ գնված նրա միջոցներով։ Եվ քանի-քանի ընկերություններ կան, որ խրախուսում են այստեղ տաղանդը, քանի-քանի մասնավոր պրեմիաներ։


Ֆրանսիացին բարոյական հանցանք է համարում արձան չկանգնեցնել իր այն հայրենակցի հիշտակին, որ այս կամ այն կերպ իր կյանքում ծառայել է իր ազգին։ Եվ ահա ամիս չէ անցնում, որ միմիայն Փարիզում մի քանի արձաններ չբացվին։

Այս տարվա Տalon-ում ընտրելագույն գործերը կառավարության պատվերներն են։ Ինքնուրույն ստեղծագործություններ շատ քիչ են։ Նրանց մասին մի ուրիշ անգամ։

ԴՐԱՄԱՅԻ ՄԱՍԻՆ

Գիտնական և բանաստեղծ Մարսել Ռիման նորերս լույս ընծայեց մի վերին աստիճանի հետաքրքրական գիրք։ Վերնագիրն է. «L art chez les fous» (Գեղարվեստը խելագարների մոտ)։

Ուսումնասիրելով Փարիզի հիվանդանոցներում խելագարների զբաղմունքը, Մարսել Ռիժան գտել է, որն նրանց մեծ մասը պարապում է գեղարվեստներով և գրականությամբ, այսինքը՝ նկարում է, երաժշտական կտորներ հորինում, երգում գրում է վեպիկներ, պոեմներ, ոտանավորներ, հիշողություններ