Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/356

Այս էջը սրբագրված է

լուծվում էին սրի մի հարվածով կամ թույնով, այժմ կքանքը բարդ է, ուրեմն և Նրա բարոյական խնդիրների լուծումը բազմակողմանի, անսահման։ Դրամատուրգը պետք է լինի հոգեբան, բայց նրա հոգեբանությունը պետք է արտահայտվի գործող անձանց գործով և ոչ սեփական խոսքերով։ Այն պետք է լինի օբյեկտիվ և միանգամայն ազատ հեղինակի բռնությունից։

Զուր չէ, որ խելագարները դրամա շեն գրում։

                    ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿՈՒՄԸ

Զուր ես խոստացա նկարչությունից ու արձանագործությունից հետո հաղորդել իմ տպավորությունները ներկա ցուցահանդեսից ճարտարապետության մասին։ Այն օրինակները, որ ի ցույց են դրված՝ այդ բարելյեֆները, հորելյեֆները, ֆրոնտոնները, հատակագծերը, ծեփերը և այլն, այնքան չնշին և ողորմելի են, որ տպավորության մասին խոսք չի կարող լինել։

Շինությունները, հարկավ, ցուցահանդես բերել չէր կարելի, և ցավ է, որ այդպես է։ Չգիտեմ, ինչ երեսով նրանք պիտի ասպարեզ գային, որ չամաչեին։

Ձգենք մի ընդհանուր հայացք Փարիզի այժմյան շինությունների վրա։

Հայտնի է, որ ճարտարապետությունը մի ժամանակ եղել է գեղարվեստների թագուհին։ Հույները այդ շքեղ թագուհու իշխանությունը տարածել են մինչև Փոքր Ասիա։ Արձանը և Նկարը եղել են ուրիշ ոչինչ, բայց եթե ճարտարապետության լրացուցիչ տարրերը։

Արդ, այժմ գեղարվեստագետները միաձայն` ողբում են նրա անկումը։ Թագուհուն ոչ միայն գահավեժ են արել, այլև ապառնում են արտաքսել իր պետության սահմաններից:

Վիպասան Անատո Ֆրանսը, որ ներկայումս ֆրանսիական ամենամեծ գրողն է համարվում (հարկավ, կենդանի բանաստեղծների շարքում) խորին թախիծով է խոսում առհա