Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/368

Այս էջը սրբագրված է

սինքն` ինքը` կյանքը։ Երգիր ինչ կամենաս, թախծալի լուսինր, փայլուն աստղերը, եթերքը, այդ քո գործն է. դու ազատ ես, բաձը քո երդի մեջ պետք է լինի զգացում, այլապես դու բանաստեղծ չես, այլապես դու գեղեցկի մասին գաղափարանգամ չունիս, է սեր աստուծո մի ձանձրացրու ինձ, հեռո՜ւ, հեռո՜ւ, ես ատում եմ քո կեղծիքը։


Իսկ ո՜րն է զգացումը։— Այն, ինչ որ կյանքից և միմիայնց կյանքից է բխում։ Ինչո՞վ է մեծ Բայրոնը։ Իր «Դոն Ժուան»-ով, իր «Չայլդ Հարոլդցց-ով, իր «Տորկվադո Տասսո»-ով։ Ինչո՞ւ։


—Որովհետև նա նկարագրել է մի Դոն Ժուան, որ կարող եք պանել կյանքում, բոլոր ազդերի մեջ, բոլոր շրջաններում, որովհետև «Տորկվադո Տասսո»-ն ուրիշ ոչինչ է, եթե ոչ իրականություն, ինքը երկրային տվայտանքը, արտահայտված իտալական թշվառբանաստեղծի իրական կյանքով։ Մոլորվածներով կարող է երկնային հրեշտակն այնպես սքանչելի նկարագրել, իբրև երկրային հրեշտակ, ինչպես նկարագրել է Գյոթեն, մի հասարակ առօրյա էակ Գրետխենին։ Եվ դուք, աստղերի պոչից բռնելով, կարծում եք կարող եք լինել փոքրիկ շեքսպիրներ, մինչդեռ ձեր աստվածների աստվածը իր բարձրագույն բանաստեղծությունը, իր խորը փիլիսոփայությունը հաճախ գերեզմանափորների, գյուղացիների և ծաղրածուների բերանով է արտահայտել։ Այո, հրճվեցեք ձեզանով, դուք բանաստեղծ եք, որ աստղերն եք նվագում, իսկ Շեքսպիրը բանաստեղծ չէ, որովհետև կյանքի հոգեբանությունն էր վերլուծում։


Կյանք, ահա բոլոր բանաստեղծության, բոլոր գեղեցկության, բարձրի, վսեմի և վսեմագույնի միակ և զուտ աղբյուրը:


ՄԻ ՊԻԵՍԻ ԱՌԻԹՈՎ

1


Մաքս Նոր-Դաուն, որի համակրողներից չեմ, ասում է, թե աշխարհում ինչպես ամեն բան, գեղարվեստական և գրակա նական փառքն էլ աջողության կամ անհաջողության բան է